Հայաստանում գեղեցիկ զույգ կար․ Ասում եմ կար, որովհետև այդ զույգը շուտով չի լինի` դրա մի կեսը կտեղափոխվի բանտ․ blognews.am

Հայաստանում գեղեցիկ զույգ կար: Ասում եմ կար, որովհետև այդ զույգը շուտով չի լինի` դրա մի կեսը կտեղափոխվի բանտ: Խոսքը Օհանյան Սեյրանի և Խաչատրյան Ռուզանի մասին է:

Похожее изображение

Ժամանակին այս երիտասարդները ընդդիմադիր դարձան, տիկին Ռուզանը Ֆեյսբուքում կատարյալ աստղ էր:

Պայքարում էին Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, որոշել էին նրան աշխատանքից հեռացնել, որովհետև նեղացել էին` պաշտպանության նախարարի պաշտոնը կորցնելու համար:

Բնականաբար, Սերժ Սարգսյանի մտքով էլ չանցավ որևէ պատասխանատվության ենթարկել պրն Սեյրանին, թեպետ դրա բարոյական իրավունքն ուներ, էլ ուր մնաց` քրեական հետապնդման: 

Похожее изображение

Երիտասարդ զույգը հեղափոխությունը ողջունեց, իսկ այսօր պրն Սեյրանին ծանր մեղադրանք է առաջադրվել:

Խախտվել է նրա, ինչպես ինքն է ասում, տեղաշարժի սահմանադրական իրավունքը: Իսկ զարմանալին այն է, որ ընդդիմադիր տիկին Ռուզանը լռում է` բավարարվելով միայն իր էջում ամուսնու հայտարարությունները հրապարակելով:

Հիմա, մի քանի հարց. ինչո՞ւ է պասիվացել քաղաքականապես ակտիվ տիկին Ռուզանն այսօր:

Похожее изображение

Վախենո՞ւմ է, քանզի գիտի, որ Փաշինյան Նիկոլը Սերժ Սարգսյան չէ և կպատժի, թե՞ համարում է, որ Փաշինյան Նիկոլին ընդդիմանալն, այսպես ասենք, մոդայիկ չէ այսօր:

Միգուցե համաձա՞յն է ամուսնուն առաջադրած մեղադրանքի հետ և, որպես ազնիվ կին, չի կարող գնալ սեփական խղճի դե՞մ: 

Իսկ եթե մեր ֆանտազիան մինչև վերջ միացնենք, ապա նույնիսկ այդ դեպքում չենք կարողանա պատկերացնել, թե ինչ կաներ և ինչ կարգի տիեզերական շուխուռ կդներ տիկին Ռուզանը, եթե Սերժ Սարգսյանի օրոք պրն Օհանյանին ասեին, թե աչքիդ վրա հոնք կա…

Artiom Khachaturian

Похожее изображение

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/akhachaturian1/posts/10217731074091298

blognews.am

(Visited 202 times, 1 visits today)