Գազի թանկացում թալանը թաքցնելու համա՞ր

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», և գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար:

Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չբաձրանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչև 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով:

Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

lratu24.ru

(Visited 58 times, 1 visits today)