Բոլոր այն մտքերը, որ արտասանել է Նիկոլ Փաշինյանը, գլոբալ առումով իմ սրտով են. Երկու միտք կա, որ իմ սրտով չեն

«Մենք բանտում էինք, հիմա՝ չենք. այդ ազատությունն զգում են այն մարդիկ, ովքեր նեղվում էին անազատությունից: Ապրիլի 22-ին ազատության շունչը շատ-շատ մարդիկ զգացին:

Մինչ այդ մի քիչ ավելի պակաս ազատության շունչը զգացել ենք 2008թ. մինչև մարտի 1-ը:

Картинки по запросу Արմեն Մարտիրոսյան

Ես այդպես եմ ստրուկին միջիցս մասամբ հանել. ես ամեն օր գնում էի Ազատության հրապարակ և «մի կտոր ստրուկ» էի հանում իմ միջից»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Բոլոր այն մտքերը, որ արտասանել է Նիկոլ Փաշինյանը, գլոբալ առումով իմ սրտով են: Երկու միտք կա, որ իմ սրտով չեն, «ասֆալտին փռելը» և այն, որ կառավարությունը մեկ շաբաթ առաջ որոշում է ընդունել մրցանակներ տալ մտավորականներին:

Ես կարծում եմ, որ պետությունը մտավորականին չպետք է մրցանակ տա, որպեսզի նա չուզենա դուր գալ չինովնիկին:

Картинки по запросу Արմեն Մարտիրոսյան

Պետությունն իր ձեռքերը պետք է հեռու պահի մտավորականից»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ կոչումները խաբկանք են, մտավորականն իր գնահատանքը պետք է զգա հանրությունից:

Պատասխանելով հարցին, թե տնտեսական հեղափոխություն կատարելու համար ինչ նախադրյալներ կան, Ա. Մարտիրոսյանը մասնավորապես նշեց, որ անհրաժեշտ է խոչընդոտները վերացնել և մրցակցային դաշտ ստեղծել:

Նրա խոսքով՝ հին մտածելակերպը, իրենց գործառույթները չկատարելու սովորությունը մնացել են.

Картинки по запросу Արմեն Մարտիրոսյան

«Նախարարությունն ինչի՞ համար է… պետք է սերվիս մատուցի, կյանքը դարձնի ավելի հեշտ, կոմունիկացիաներն ավելի լավը, բայց ոչ մի բան չեն անում, խանգարում են, իրենք մոռացել են, որ քաղաքացու ծառայողն են, ամեն մեկն իրեն բդեշխ է պատկերացնում:

Մենք պետք է այդ մտածելակերպը փոխենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 88 times, 1 visits today)