Բատկայի զիջողականությանն ավելացել են խոստումները Մոսկվայից․ Լուկաշենկոն կոտրվեց

Եվրասիական տարածքում հետաքրքիր գործընթաց է ուրվագծվում. Ռուսաստանն ու Բելառուսը կարող են միավորվել:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավոր է համարում Ռուսաստանի հետ միավորումը միասնական արժույթի եւ ներդաշնակեցված օրենսդրության ներդրմամբ, սակայն պայմանով, որ բելառուսները կպահպանեն «սեփական բնակարանը»:

Картинки по запросу լուկաշենկո փաշինյան

«Միություն՝ խնդրեմ: Միավորում՝ խնդրեմ, բայց դա մարդիկ պետք է որոշեն, ոչ թե մենք: Մենք չենք հրաժարվում ոչ մի թեզից: Եթե ինչ-որ մեկն սկսում է ինձ պատմել միավորման մասին, ապա նորից՝ եկեք ընդհանուր արժույթ սահմանենք:

Մենք դեմ չենք ընդհանուր արժույթին, բայց դա պետք է ընդհանուր արժույթ լինի, այլ ոչ թե Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժույթը: Պետք է հավասար պայմաններով ստեղծված էմիսիոն կենտրոն լինի», – հայտարարել է Լուկաշենկոն Բելառուսի արտաքին գործերի ներկա եւ նախկին նախարարների հետ հանդիպմանը:

Բելառուսի նախագահը նշել է, որ դեմ չէ հարկային ու մաքսային օրենսդրությունների միասնականացմանը, բայց պայմանով, որ դա արվի երկու երկրների փորձից լավագույնը վերցնելու սկզբունքով:

Похожее изображение

Լուկաշենկոն արդեն մի քանի ամիս պարբերաբար ակնարկում է, որ իրեն համոզում են համաձայնել Ռուսաստանի հետ միավորմանը, բայց ինքը դեռ պահպանում է Բելառուսի ինքնիշխանությունը:

Սակայն Բատկայի վերջին հայտարարությունն ավելի մեղմ է հնչում: Հավանաբար, Բատկայի զիջողականությանն ավելացել են խոստումները Մոսկվայից, որոնք, հնարավոր է, վերաբերում են Լուկաշենկոյի քաղաքական ապագային:

Հայաստանում հեղափոխությունը գործընթացների կատալիզատոր դարձավ ինչպես եվրասիական տարածքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում: Սերժ Սարգսյանի ճակատագիրը եվրասիական առաջնորդների համար վատ երազ է դարձել:

Նրանցից յուրաքանչյուրը մտածում է, թե ինչպես կդասավորվի սեփական ճակատագիրը իշխանությունից հեռանալուց հետո: Մուսուլմանական երկրները՝ Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանն առանց քաշվելու իրենց «սուլթանների» համար ցմահ կառավարում են ապահովել:

Картинки по запросу լուկաշենկո փաշինյան

Բայց Ռուսաստանում ու Բելառուսում այդ ուղղումները չեն մտցվել Սահմանադրություն՝ չնայած «երկար» կառավարման հնարավորությունը պահպանվում է:

Ռուսաստանում ակտիվ քննարկումներ են, որոնք հասնում են ընդհուպ միապետությունը վերականգնելու կոչերին: Ակտիվ է «Ռուսաստանը Պուտինից հետո» խոսույթը, որը ոչ մի լավ բան չի խոստանում Ռուսաստանի առաջնորդին, առավել եւս, որ նրա վարկանիշը ռեկորդային նվազել է:

Լուկաշենկոն նույնպես հասկանում է, որ իր իշխանությունը մոտենում է ավարտին, իսկ որդին՝ Կոլյան, դեռ չի մեծացել: Թե Պուտինի, թե Լուկաշենկոյի համար իշխանությունը պահպանելու տարբերակը Ռուսաստանի ու Բելառուսի միավորումն է՝ նոր սահմանադրություն, հնարավոր է, նոր արժույթ ու վարչական բաժանում ընդունելով:

Картинки по запросу լուկաշենկո փաշինյան

Օրինակ, Բելառուսն ու Թաթարստանը հնարավորություն կստանան պահպանել նախագահական կառավարման մոդելը Ռուսաստանի Դաշնության կազմում: Իսկ Պուտինը հնարավորություն կստանա կրկին առաջադրել իր թեկնածությունը եւ «փոխհատուցել» Ուկրաինայի, Վրաստանի ու մյուսների կորուստը «սպիտակ Ռուսիայով»:

Ռուսաստանը հավանաբար կփորձի այդ գործընթացում ներգրավել նաեւ այլ եվրասիական երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Որոշակի շանտաժ արդեն կա տնտեսությունում եւ էներգետիկայում, բայց այդ քայլերը ցանկացած պահի կարող են անցնել քաղաքական հարթություն: Հայաստանը պետք է պատրաստ լինի մերժելու Ռուսաստանի առաջարկը:

lragir.am

(Visited 77 times, 1 visits today)