Ծառայել ազգին ու ծառայել․ Ազգի վճարն էլ ինչ՝ մի քոսոտ պրեմիա

«Լիլիթ չի, մի տաղանդ ա։ Չեն թողել աղջիկը/տիկինը մի րոպե ազատ շունչ քաշի։ Աշխատել ու աշխատել ա։

Քարը քարին չի թողել Արամ Դանիելյանի ծանր, կրիմինալ ժառանգությունը՝ կրեսլոից սկսած փոխել, նորացրել ա Հրազդանը։

Հետո աղաչել պաղատել են, որ մարզպետարանի վարչությունը կարգի բերի։ Մի կերպ համաձայնել ա, տրտնջալով բոլորի տեղը, բոլոր պաշտոններում աշխատել ա։

Ծառայել ազգին ու ծառայել։ Ազգի վճարն էլ ինչ՝ մի քոսոտ պրեմիա։ Գիշերներն էլ, աշխատանքային ժամից դուրս քարոզարշավ ա արել, 4000ից ավել ընտրողի սիրտ գրավել։

Ոնց կարա հրազդանցին դա չգնահատեր… Խեղջ աղջիկը/տիկինը հիմա պետք ա սաղ Ազգային ժողովի գործը անի։ Գրում եմ, ու մեկ էլ մտածում, որ ախր տեղը հուշում եմ, օր ու արև չեն տա՝ Լիլիթ, մի հատ սա արա, Լիլիթ, էն մեկի օրենքը գրի…

Ու ուզում եք սահլիկ, լիրիկական տեքստերին հավատա՞ն։ Ամեն ինչ շատ արագ է բացահայտվում..

Սա 21րդ դարն է, տղերք, մենք Խորենացու, Նարեկացու, Մխիթար Գոշի ու մյուսների ազգն ենք…

Դեռ ինչ կապեր են բացահայտվելու…»,- իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը:

blog.168.am

(Visited 32 times, 1 visits today)