Վազգեն Սարգսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի հարցին

Համացանցում արխիվային տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանը հարց ուղղում վարչապետ Վազգեն Սարգսյանին, ով մի հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Արցախի խնդրի կարգավորումը թողնում է հանրապետության քաղաքական ղեկավարությանը:

Похожее изображение

Փաշինյանը հարցնում է․

«Դուք ամենասկզբում ասացիք, որ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերը թողնում եք հանրապետության քաղաքական ղեկավարությանը։

Կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ ինչ-որ մեկը արգելել է արտահայտել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ձեր կարծիքները, թե՞ այսուհետ Հայաստանի քաղաքական գործիչները հայտնելու են Ձեզ հետ համաձայնեցված կարծիքներ»։

Վազգեն Սարգսյանը պատասխանում է․

Похожее изображение

‹‹Ես թողնում եմ այնպիսի մարդու տպավորություն, որին կարելի է արգելել կարծիք արտահայտել: Ամենևին ոչ: Ուղղակի ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր գործը պետք է անի և եթե քաղաքական գործիչները համոզված են:

Այս հարցազրույցից հետո կարող է ինձ մեղադրեն պատերազմի հրաձիգ լինելու մեջ, ֆաշիստական տրամադրություններ տարածելու մեջ:

Սակայն ուզում եմ ասեմ, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես:

Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ինչ լումա ունեն, ինչ ջանքեր են ներդրել, քանի ընկեր ու հարազատ են կորցրել, դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ լավագույն ընկերներին:

Картинки по запросу փաշինյան լրագրող

Ես այս պատերազմին տվել եմ ինչ-որ կարող էի տալ, իսկ ձեռք եմ բերել հպարտություն:

Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ և կռվելու եմ գաղափարի, նպատակի համար: Եվ նպատակի ճանապարհին»:

hraparak.am

(Visited 180 times, 1 visits today)