Ով է ուղեկցելու Փաշինյանին․ «Կենդանի պաշտոնյա», մամլո խոսնակ էլ չկա․․․

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 22-25-ը կմեկնարկի դավոսյան հայտնի տնտեսական ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ ֆորումին  մասնակցում էր ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Կարեն Կարապետյանը, ով այնտեղ մեծ թվով հանդիպումներ ունեցավ:

Փաշինյանի թիմը ևս լրջորեն պատրաստվում է, սակայն երեկ կառավարությունում չգտանք մի «կենդանի պաշտոնյա», որից հնարավոր լիներ ճշտել մանրամասները, հատկապես, թե ով է ուղեկցելու Փաշինյանին:

Կառավարությունում խառն են, մամլո խոսնակ էլ չկա։ Ի դեպ, խոսակցություն կա, որ նշանակվելու է կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի ղեկավար` «Ազատություն» ՌԿ-ի նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am

(Visited 135 times, 1 visits today)