Ոնց որ մենակ անուն է փոխվել, ու ղեկավարը ամեն ձև պահելու է բոլորին․ Սա լավ չի, սա շատ վատ է

Նիկոլ Փաշինյանը անում է նախկինների սխալները ու դա սկի լավ բանի չի բերելու։

Վերանշանակվեցին բոլորը, իսկ էն մարդիկ էլ ովքեր թեմաների մեջ էին դառան պատգամավորներ ու հանձնաժողովի նախագահներ։

Իհարկե, լեգիտիմություն ունենալու դեպքում, միգուցե, էս թեմաները սղվեն գնան, բայց պետք է հիշացնեմ, որ նախկին լեգիտիմությունը էլ չկա ու էս թեմաները վաղ թե ուշ գլուխ են բարձրացնելու։

Էս իշխանությունը անում է նույնը․ իր թիմակիցներին ամեն ձև պահի ու միայն տեղափոխությունների շնորհիվ փորձի ժողովրդի բողոքը թուլացնել։

Անկեղծ, ես մի պահ մտածում էի, որ էսքանից հետո Փաշինյանը ամեն ձև նենց կանի, որ իր անվան շուրջ խնդիրներ չլինի ու «կազատվի խանգարողներից», բայց ոնց որ մենակ անուն է փոխվել, ու ղեկավարը ամեն ձև պահելու է բոլորին։

Սա լավ չի, սա շատ վատ է։ Միգուցե հիմա «մարսվում» է ամեն ինչ, բայց հետագայում մեծ խնդիրներ է լինելու չհաջողված նախկին պետ պաշտոնյաներին ԱԺ տանելը ու պաշտոնների դնելը, ինչպես նաև այդքան էլ մեծ արդյունքների չհասած նախարարների վերանշանակելը։

Ասում են՝ հզոր է էն մարդը, ով ուրիշների սխալների վրա է սովորում։ Ափսոս, հզորություն չտեսանք։

blog.168.am

(Visited 25 times, 1 visits today)