Շարմազնովը մեկ տարի առաջ գրեթե հավերժացնում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ նախապատրաստելով վերջինիս վախճանը

Հարցին, թե ինչ է կարծում՝ արդյոք Սերժ Սարգսյանը չպետք է կուսակցության նախագահի պաշտոնը զիջի երիտասարդներին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանել է՝ ոչ: «Մենք ենք ընտրել, համագումարն է ընտրել նրան, պարոն նախագահն ունի ասելիք և անելիք»:

Շարմազանովը հավատացրել է, որ կուսակցության օրակարգում ընդհանրապես չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Իսկ հարցին, թե նա չի վերադառնալու ակտիվ քաղաքականություն, Շարմազանովն արձագանքել է այսպես. «Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականությունից չի հեռացել»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հենց ՀՀԿ-ն էր բացահայտ կամ լատենտ ակնարկում, որ շուտով կուսակցությունում տեղի է ունենալու արդիականացում ու հենց դրանով էր բացատրվում այն հանգամանքը, որ կուսակցության առաջին փոխնախագահ է ընտրվել համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։

Այլ խոսքով՝ հասարակությանը մատուցվում էր, որ հին համակարգի ներկայացուցիչ, կոռումպմպացված Սերժ Սարգսյանին փոխարինելու է եվրոպական իմիջ ունեցող Վիգեն Սարգսյանը։

Իհարկե, հասարակությունը քարոզչական այս մանիպուլյացիային չտրվեց, ինչի դրսևորումը դարձավ այն փաստը, որ ՀՀԿ-ն այդպես էլ չհաղթահարեց անցողիկության շեմը։

Հիմա դժվար է ասել՝ արդյո՞ք ՀՀԿ-ում իրապես եղել է առաջնորդի փոփոխության ծրագիր, թե՞ դա եղել է ընդամենը նախընտրական հնարք։ Երկու տարբերակներն էլ հնարավոր են, ընդ որում՝ շատ հնարավոր է նաև, որ Վիգեն Սարգսյանի առաջնորդությքան շուրջ այդպես էլ չի ձևավորվել ներկուսակցական կոնսենսուս․ ընտրություններից հետո հայտնի հանարապետականները շարունակում են տարբեր պատրվականերով լքել հայրենի կուսակցությունը։

Սակայն ուշագրավ է, որ ԳՄ հետընտրական առաջին նիստից հետո Շարմազանովը հավատացրել է, որ կուսակցության օրակարգում ընդհանրապես չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն յուրօրինակ վրեժ է լուծում հասարակությունից՝ նրա վստահությանը չարժանանալուց հետո։

Եթե Սերժ Սարգսյանն անելիք ու ասելիք ունի, ապաս անելիք ու ասելիք չունի ՀՀԿ-ն։ Սա թերևս ակնհայտ ճշմարտություն է, որը հոգու խորքում գիտակացում են անգամ հանրապետականները, որոնք չէին կարողանում թաքցնել քողարկված ուրախությունն այն առթիվ, որ նախկին նախագահն ընտրությունների ժամանակ հրաժարավել է ղեկավարել իրենց նախընտրական ցուցակը։

Այլ խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն գոնե ֆորմալ առումով դուրս էր եկել Սերժ Սարգսյանի ստվերից, ինչը հաջողության թույլ հույսեր էր արթնացրել։

Իհարկե, հանրապետականների ամբողջ քարոզարշավն ու մարտավարությունը կառուցվեց «սևության» կամ ռևանշիզմի կոդերով, ինչն, ի վերջո, հանգեցրեց երբեմնի իշխող կուսկցության ֆիասկոյին։

Էդուրարդ Շարմազանովը երեկ գուցե չի գիտակցել, որ՝ խոսելով Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին, ըստ էության՝ գուժել է ՀՀԿ-ի մահը, վախճանը։ Նույն ճանապարհը երկրորդ անգամ անցնել չի կարելի․ պատմությունից գոնե մինիմալ դասեր է պետք քաղել։

Նույն Էդուրադ Շարմազնովը մեկ տարի առաջ գրեթե հավերժացնում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ նախապատրաստելով վերջինիս վախճանը։ Հիմա նույնը անում է ՀՀԿ-ի մասով՝ նրա անունը դարձյալ ասոցացնելով Սարգսյանի հետ։

1in.am

(Visited 30 times, 1 visits today)