Մարդիկ պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, չվախենան, որ ինչ-որ բան այնպես չեն անում

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հիմնական հարցերը որոշվել են մինչև նիստերը, և մենք հիմա որոշումների իրականացման գործընթաց ենք տեսնում։

Картинки по запросу Բորիս Նավասարդյան

«Դա կարելի է ներել՝ հաշվի առնելով, որ խորհրդարանը նոր է սկսում իր աշխատանքը, բայց դա չի համապատասխանում մեր ակնկալիքներին։

Մենք ցանկանում ենք, որ դա լինի կենդանի քաղաքական գործընթաց, որտեղ կան տարբեր քաղաքական դիրքորոշումներ և պարտադիր չէ, որ այդ դիրքորոշումները ամբողջ խմբակցության անունից հնչեցվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանի դիտարկմամբ՝ կարելի է միայն հուսալ, երբ ընթացակարգային հարցերի քննարկումն ավարտվի, մենք այդպիսի մթնոլորտ կունենանք։

Похожее изображение

Մեր զրուցակիցը նշում է՝ մարդիկ պետք է պատրաստ լինեն ինքնուրույն աշխատել. «Մենք առայժմ այդ ինքնուրույն աշխատանքի դրսևորումները չենք տեսնում։

Հասկանալի է՝ նոր են, բայց երիտասարդ ու տաղանդավոր։ Նրանք քիչ ժամանակ ունեն, պետք է շփվեն նրանց հետ, ումից կարելի է գիտելիք և փորձ ստանալ»։

Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ մարդիկ իներցիայով մտածում են, որ հարց լուծողը Փաշինյանն է, բայց այդ պրակտիկայից պետք է հրաժարվել.

«Եթե այսպես շարունակվի՝ վարչապետն ուղղակի ժամանակ չի ունենա անդրադառնալ այն բոլոր հարցերին, որոնց պետք է ընթացք տալ։

Картинки по запросу Բորիս Նավասարդյան

Եվ ուրեմն մարդիկ պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, չվախենան, որ ինչ-որ բան այնպես չեն անում, ինչպես վարչապետն է պատկերացնում։

Երիտասարդության առավելությունն այն է, որ դու պատրաստ ես ռիսկերի, պետք է համարձակ լինես»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

1in.am

(Visited 18 times, 1 visits today)