Մարդը ստում է պատանեկության տարիներին, հասուն տարիքում և ծերության ժամանակ: Մարդը ստում է առիթի դեպքում և անգամ՝ անառիթ:

Թեորիապես այնքան պարզ է ու հասկանալի. մի՛ ստիր: Բայց պրակտիկորեն շատ ավելի բարդ է իրավիճակը:
Այսպիսով, մենք բոլորս մեղավոր ենք այս հացում: Սա մեր հին բնության մասն է, որից հավատացյալ քրիստոնյան պետք է ազատվի:
- Միջին հաշվով մարդը ունակ է ճանաչելու սուտը 44 տոկոս դեպքերում:
- Կանանց 68 տոկոսը ստում է՝ իր քաշի հետ կապված:
- Յուրաքանչյուր մարդ 60 տարիների ընթացքում ստում է միջին հաշվով 88 հազար անգամ:
- Տղամարդկանց 24 տոկոսը չափազանցնում է իր եկամուտի չափը:
- Ամենատարածված սուտը հետևյալն է. «Ինձ մոտ ամեն բան կարգին է»:
- Մարդկանց 44 տոկոսը մտածում է, թե կարելի է չափազանցնել իրադարձությունները պատմելիս, որպեսզի դրանք ավելի հետաքրքիր լինեն:
- Առաջինը ստեց սատանան՝ ամեն տեսակ ստի հայրը:
- Աստվածաշնչյան որոշ հերոսներ նույնպես ստել են: Օրինակ՝ Կայենը Աստծուն, Աբրահամը՝ Սառայի հետ կապված, Հակոբն իր հորը, Հովսեփի եղբայրները իրենց հորը՝ Հակոբին, Սավուղը Սամուելին, Պետրոսը Հիսուսի մասին, Անանիան ու Սաֆիրան Աստծուն և այլն:

- Հիսուսը երբեք չէր ստում:
- Երբ մարդը ստում է, նա վերապրում է մի շարք էմոցիաներ, որոնցից ամենաաչքի ընկնողներն են՝ վախը, մեղքի զգացումը, ամոթը:
- Երեխաները սկսում են ստել գրեթե խոսել սովորելուն զուգընթաց: Ավելի հաճախ այդ սուտը գիտակցված չի լինում: Նրանք հաճախ օգտագործում են միևնույն ընդունված պատասխանը բոլոր միատեսակ հարցերին, իսկ երևակայությունը ստիպում է նրանց հավատալ իրենց իսկ ասածին:
- Իսլամը այն քիչ կրոններից մեկն է, որը որոշակի դեպքերում ողջունում է սուտը: Բայց կրոնների մեծ մասը սուտը համարում է մեծ մեղք:
- Քրիստոնեությունը սովորեցնում է, որ սուտը մեղք է, քանզի գրված է Սուրբ Գրքում. «Նենգություն անողը չի բնակվի իմ տան մեջ. նա, որ սուտ է խոսում՝ հաստատ չի մնա իմ աչքի առաջին» (Սաղմոս7), «Ամեն ստախոսների բաժինը այս լճումը կլինի, որ կրակով և ծծմբով վառված է» (Հայտնություն 21.8), «Եվ բնավ չի մտնի նրա մեջ ոչ մի անմաքրություն անող և պղծություն և ստություն գործող, բայց միայն նրանք, որ Գառի կյանքի գրքի մեջ գրված են» (Հայտնություն 21.27):
- Սուտը՝ համոզմունք է, որը չի համընկնում ճշմարտության հետ:
Պատիժը ստի համար.

«Զզվելի են Տիրոջ համար ստախոս շրթունքները» (Առակաց 12.22):
«Ստախոս վկան անպատիժ չի մնա, և ստեր փչողը չի պրծնի» (Առակաց 19.5):
«Կխփվի սուտ խոսողների բերանը» (Սաղմոս 63.11):
«Դու կկորցնես սուտ խոսողներին» (Սաղմոս 5.6):
«Մի՞թե ես մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ քարերի քսակավորին։ Որի հարուստները լիքն են զրկանքով, և նրա բնակիչները սուտ են խոսում. և նրանց բերանումը նենգավոր լեզու կա։
Ուրեմն ես էլ հիվանդացնում եմ քեզ զարկելով, և ավերակ եմ անում քո մեղաց պատճառով» (Միքիա 6.11-13):
crossnews.am