Ի՞նչ է սպասվում․ Նիկոլ Փաշինյանն աննախադեպի մասին.․․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի կայքում, որտեղ ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, դրան հաջորդած ժամանակաշրջանը, նաեւ խոսել դրա պատճառների մասին: Փաշինյանը հայտարարել է, որ չունենք ձախողվելու իրավունք:

Картинки по запросу փաշինյան

Դավոսի տնտեսական համաշխարհային համաժողովը տնտեսա-քաղաքական միջազգային անցուդարձի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է, որն ամեն տարի հունվարի վերջին շվեյցարական քաղաքում է մեկտեղում համաշխարհային տնտեսա-քաղաքական էլիտան, երկրների առաջին դեմքերի, բարձրաստիճան պաշտոնյաների, խոշորագույն կորպորացիաների ղեկավարների, փորձագետների եւ այլն:

Նրանք քննարկում են համաշխարհային կյանքի ընթացքն ու արդիական խնդիրները, հեռանկարային տարբեր ժամանակահատվածների համար:

Օրեր առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Դավոսի համաժողովին կմասնակցի աննախադեպ ֆորմատով: Հայաստանի վարչապետը կիրակի մեկնում է Դավոս:

Похожее изображение

Սակայն դեռեւս պարզ չէ, թե ո՞րն է ֆորմատի աննախադեպությունը: Բանն այն է, որ Հայաստանը նախորդ տարիներին էլ մասնակցել է Դավոսին թե առաջին դեմքի մակարդակով՝ երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, թե վարչապետիմակարդակով՝ 2018-ի հունվարին Դավոս մեկնեց Կարեն Կարապետյանը:

Ուրեմն ո՞րն է աննախադեպն այս դեպքում: Իհարկե աննախադեպ է, որ Հայաստանի վարչապետը եւ արդեն Առաջին դեմքը Դավոս մեկնելուց առաջ հոդված է հրապարակում համաժողովի պաշտոնական կայքում, ինչը հնարավոր է դիտարկել այցեքարտ՝ մեկնումից առաջ:

Աննախադեպությունն այդքա՞նն էր, թե՞ Հայաստանը այլ անակնկալ կամ տնային աշխատանք ունի պատրաստած, համաշխարհային տնտեսա-քաղաքական էլիտային ներկայացնելու համար:

Մյուս կողմից, ապրիլ-մայիսին Հայաստանն արդեն իսկ մատուցեց աշխարհին անակնկալ, թավշյա հեղափոխությամբ: Դրա ուժն ու ազդեցությունը անշուշտ պահպանվում է, Հայաստանը շարունակելով պահել համաշխարհային ուշադրության կենտրոնում: Միաժամանակ սակայն, աներկբա է, որ Դավոսի համար ինքնին դա քիչ է:

Картинки по запросу փաշինյան

Քիչ է անգամ այցեքարտը՝ հրապարակված հոդվածը: Առավել եւս, որ Հայաստանի այցեքարտի այդ բովանդակությունը թե Նիկոլ Փաշինյանը, թե նախագահ Արմեն Սարգսյանը, թե  Հայաստանի իշխանության, նաեւ հանրային, քաղաքական շրջանակներ այս կամ այն բազմաթիվ առիթներով ներկայացրել են աշխարհի ամենատարբեր լսարաններից:

Հետեւաբար Դավոսում Հայաստանը պետք է ասի նոր, եւ առավելագույնս կոնկրետ խոսք, որը կհետաքրքրի աշխարհին: Դավոսում քննարկվում են համաշխարհային խնդիրները, հետեւաբար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել այդ տեսանկյունից մատուցվող բովանդակությամբ եւ առաջարկներով՝ ի՞նչ կարող է բերել Հայաստանը համաշխարհային լուծումների դաշտ, որպեսզի շահագրգռի այդ լուծումները քննարկող տնտեսա-քաղաքական էլիտային՝ Հայաստանի համար խնդիրների լուծմանը մասնակցելու տեսանկյունից:

Դավոսում բարեգործներ չեն հավաքվում, այն բարեգործական համաժողով չէ: Այնտեղ մեկտեղվում են շահերն ու փոխադարձաբար ճանաչում, կամ մերժում միմյանց:

Ըստ այդմ Երեւանից պահանջվում է համոզիչ եւ առարկայորեն ներկայացնել, թե ինչի՞ համար է աշխարհին պետք մասնակցել նոր Հայաստանի խնդիրների լուծմանը եւ այդ լուծումներն իրենց մեջ որքանո՞վ են ջուր պարունակում համաշխարհային լուծումների ջրաղացի համար, կամ որքանով է Հայաստանը տեղավորվում այդ ջրաղացային համալիրում, ոչ իբրեւ կցակառույց, այլ իբրեւ ամբողջական «ճարտարապետական» դետալ, որի «խնամքից» կախված է ամբողջ «համալիրի» պահպանությունը:

Ընդ որում, Հայաստանն ունի այդ ներուժը, եւ թավշյա հեղափոխությունը ոչ թե նոր ներուժ է բերել, այլ բացել է եղածի դրսեւորման ու մատուցման մեծ հնարավորություններ:

Похожее изображение

Այդ իմաստով, աշխարհը թերեւս ունի ոչ թե Հայաստանի ունեցած ներուժին, դերին ծանոթանալու անհրաժեշտություն, այլ տեսնելու եւ չափելու, թե ինչպիսին է այդ եղածը, ունեցածը արդյունքի վերածելու հնարավորությունն օգտագործելու ներուժը:

Ի վերջո, այն, որ Հայաստանի իշխող համակարգի անցնող քառորդ դարի գործած կոպիտ սխալներն ու վրիպումները չեն ունեցել աղետալի հետեւանք, մի կողմից թե հայկական բանակի շնորհիվ է, թե զուգահեռ նաեւ հենց այն բանի, որ աշխարհն ունի Հայաստանի դերի ու նշանակության գնահատում, պարզապես մինչ թավշյա հեղափոխություն Հայաստանում չի ունեցել այդ ամենի պատասխանատու գործընկեր՝ բանակից բացի:

Այժմ, Դավոսում, եւ թերեւս ամենուր, դա է միջազգային դերակատարներին հուզող գլխավոր հարցը՝ ձեւավորվե՞լ կամ ձեւավորվու՞մ է Հայաստանում այդ մասշտաբի գործընկեր քաղաքական դաս, էլիտա:

lragir.am

(Visited 498 times, 1 visits today)