Դա մեսիջ է ամբողջ քաղաքական դաշտին, որ նոր ուժը շարունակում է ՀՀԿ-ի կառավարման էությունը․ Դա պետք է դառնա լուրջ քննարկման առարկա

Factor.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

– Պարոն Բադալյան, ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպանն է» հայտարարությունից հետո մամուլում, քաղաքական դաշտում նորից ակտիվացան մեկնաբանությունները, թե այդ կուսակցությունը կապ ունի Սերժ Սարգսյանի փեսայի հետ: Միքայել Մինասյանն այսօր ի՞նչ դերակատարում ունի մեր քաղաքական դաշտում, նախկինում համարվում էր ստվերային դերակատար:

Похожее изображение

– Տարածված երևույթ է, երբ ընտրում են կերպար, որին հասարակության համար բացասական են դարձրել, և նրան նույնականացնում են այս կամ այն գործչի հետ: Դա պատահական չէ, դա կազմակերպված գործընթաց և տեխնոլոգիա է: Դրանով փորձում են անուղղակի հարվածել մրցակից ուժին:

Բայց դա հասարակության համար էական նշանակություն չունի, հասարակության համար կարևոր նշանակություն ունեն այս հարցերը՝ ԱԺ կազմ, կառավարության կազմ, տնտեսական քաղաքականություն և այլն: – Ինչպե՞ս եք գնահատում նոր խորհրդարանի գործունեությունը:

– Անփորձություն կար «Իմ քայլը» դաշինքի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցությունների կողմից, քանի որ հիմնականում նոր ուժեր են: Անփորձության արդյունք էր, որ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկը հարևան երկրներից մեկին համարեց ավտորիտար:

Похожее изображение

Բայց կուսակցության մամլո խոսնակը կամ խմբակցության ղեկավարը պարտադիր պետք է հերքեին նրա այդ հայտարարությունը: Անփորձությունը հատկապես սա էր: Սխալ էր ԼՀԿ-ի կողմից Արարատ Միրզոյանին կողմ քվեարկելը:

– ԲՀԿ-ն նույնպես ընտրեց Արարատ Միրզոյանին, դա սխալ չէ՞ր:

– ԲՀԿ-ի կողմից սխալ չէր: Դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող ուժերին հասարակությունը տվեց իր գնահատականը: «Իմ քայլը» ստացել է ԱԺ ղեկավարությունը ձևավորելու բոնուսը: Երկրորդ տեղը տրվել է ԲՀԿ-ին, և ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է ստանար այդ ուժը: Եվ արդարացի էր, որ ԲՀԿ-ն ընտրեց Արարատ Միրզոյանին, նա արդեն գիտեր, որ ստանալու է փոխնախագահի պաշտոնը:

Անհասկանալի էր Արարատ Միրզոյանին քվեարկելու՝ ԼՀԿ-ի դրդապատճառը: Միրզոյանը ներկայացնում է մի ուժ, որն առնվազն երկու հարցում ԼՀԿ-ից ընդգծված տարբերություն ունի: ԼՀԿ-ն հանդես է գալիս որպես չափավոր արևմտամետ, իսկ «Իմ քայլը» դաշինքի ղեկավարն ընդգծված ռուսամետ քաղաքականություն է վարում:

Похожее изображение

Երկրորդ տարբերությունը սուպերվարչապետի ինստիտուտն է, որը շուտով պետք է քննարկման առարկա դառնա կառավարության ձևավորման գործընթացի ժամանակ: Մենք գիտենք, որ «Իմ քայլը» դաշինքը հիմա այնքան էլ չի ցանկանում վերացնել սուպերվարչապետի ինստիտուտը, ԼՀԿ-ն ցանկանում է վերացնել: Եվ հարց է առաջանում, որ եթե առնվազն այս երկու կետերում կա տարբերություն, ինչո՞ւ քվեարկեցիք «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին, գոնե ձեռնպահ քվեարկեիք:

– Նախորդ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցությունը ոստիկանությանը և ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տալու նախագիծ էր ներկայացրել: Շուտով կառավարությունը կներկայացնի կառուցվածքային փոփոխության մասին նախագիծը, բայց այնտեղ խոսք է գնում միայն 5 նախարարություն կրճատելու մասին:

Նոր իշխանություններն ինչո՞ւ չեն ցանկանում այս կառույցները նախարարություններ դարձնել: – Եթե այդ կառույցները շարունակեն ենթարկվել վարչապետին, մենք կարող ենք ասել, այո՛, կառավարման էությունը չի փոխվում, սուպերվարչապետի էությունը մնում է: Եվ դա մեսիջ է ամբողջ քաղաքական դաշտին, որ նոր ուժը շարունակում է ՀՀԿ-ի կառավարման էությունը: Դա պետք է դառնա լուրջ քննարկման առարկա:

Похожее изображение

– ՀՀ ղեկավարներն ինչո՞ւ են ուզում, որ այդ երկու կառույցները հաշվետու լինեն իրենց, և ոչ թե ԱԺ-ի միջոցով՝ նաև հասարակությանը: – Սա դառնում է սկզբունքի հարց՝ չեմ ուզում, չեմ տալիս։ Միգուցե իշխող քաղաքական ուժը գիտի, որ իրավիճակը շատ բարդ է, և եթե ՊԵԿ-ը լինի նախարարություն, ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմությունը լուրջ հարցեր կբարձրացնի և դա բացասաբար կանդրադառնա ամբողջ թիմի կամ վարչապետի վարկանիշի վրա:

Միգուցե չեն ցանկանում իրենց քննադատելու լրացուցիչ առիթ տալ: – Նախկին խորհրդարանական կուսակցություններից «Օրինաց երկրի» նախագահը հայտարարեց, որ հեռանում է քաղաքականությունից, «Դաշնակցության» Բյուրոյի ներկայացուցիչը հայտարարեց, որ չի առաջադրվելու այդ պոստում:

Ի՞նչ պետք է լինի ՀՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա՞ կուսակցության նախագահի պոստից:

– Միանշանակ: Եթե ՀՀԿ-ն ուզում է վերաիմիջավորվել և մնալ քաղաքական դաշտում, առաջին քայլը կուսակցության նախագահի հեռացումն է:

  Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում 



factor.am

(Visited 19 times, 1 visits today)