Գաղտնաբառը՝ հրկիզման պատճառ

Ինդոնեզիայում կինը ողջ-ողջ այրել է ամուսնուն այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է նրան տալ իր բջջային հեռախոսի գաղտնաբառը՝ գրում է Metro-ն։

25-ամյա Իլհամ Կահյանին հարցրել է ամուսնուց՝ Դեդի Պորնամայից, նրա հեռախոսի գաղտնաբառը։ Տղան հրաժարվել է պատասխանից։

Ամուսինները սկսել են վիճել, վեճը շուտով վերածվել է ծեծկռտուքի։ Կինը վերցրել է բենզինով լի տարան և բենզինը լցրել ամուսնու վրա։


Այնուհետև նա կրակայրիչը մոտեցրել է նրան։ Անցորդները նկատել են բռնկված տղային և շտապել օգնության։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Կինը ձերբակալվել է։

blognews.am

(Visited 36 times, 1 visits today)