Չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա․ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսե

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` տեսնելով հավաքված լրագրողների բազմությունը, հարցրեց. «Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ»:

Նա նշեց, որ նիստում որևէ արտառոց բան չի կատարվել, սովորականի պես քննարկել են ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր:

Շարմազանովն ասաց, որ իրենք մտահոգություններ ունեն արտաքին քաղաքականության, ԼՂ հարցի հետ կապված, ապա ընդգծեց` սա չի նշանակում, որ իրենք ասում են, թե նոր կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, եկել է, որ Հայաստանը տանի ձախողումների, պարզապես իրենք չեն կարող նշել այն մտահոգությունները, որ կան:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսել:

Երբ արտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, և Հայաստանում բացի Աշոտյանիվ, շարմազանովի, այլ հանրապետականների և դաշնակցականներից, ոչ ոք կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգությունները ավելանում են»,– ասաց նա։

hayeli.am

(Visited 20 times, 1 visits today)