Խորհրդարանական լրատվական դաշտը պիտի փոխվի, մանկապարտեզն իրականում այնտեղ է

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեդիայում մի հատ զանգված կա, որը առավոտից իրիկուն նորաթուխ պատգամավորների հետևից ման է գալիս, որ տեսնի ով որտեղ «կսայթաքի», որ սկսեն գրել ու տարածեն:

Մեկը Աժ միջանցքում մոլորվեց, մյուսը կոճակը ճիշտ չսեղմեց, էն մյուսը սխալ բառ ասաց, տիկինն ու պարոնը շփոթեցին, խմբակցության անունը շփոթեց ու էդ կարգի այլ մանկապատանեկան բաներ:

Իրականում խորհրդարանական լրատվական դաշտը պիտի փոխվի, մանկապարտեզն իրականում այնտեղ է: Մանկապարտեզ էլ չէ է, մսուր մանկապարտեզ է իսկական:

Իրականում անկախ տարիքից և փորձից՝ հասուն ու մտածող լրագրողներ էլ կան, բայց մեդիայի դաշտում մսուր-մանկապարտեզային մտածելակերպը խայտառակ ձևի է տարածվել:

Ու հենց էդ մտածելակերպով առաջնորդվողներն են իրենց «նյութերով» արժեզրկում ամեն ինչ: Երկրորդական դարձնում կարևոր լուրերն ու հարցերը, փոխարենը՝ առաջին պլան մղում տափակությունները»:

mamul.am

(Visited 60 times, 1 visits today)