Դա տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ավարտվեց ԱԺ ղեկավար կազմի ձևավորումը, բայց օրակարգն ավարտված չէ, ի՞նչշարունակություն է ենթադրվում:

Похожее изображение

– Կառավարությունը պետք է ներկայացնի համակարգային երկու հարց ևս, և դրանից հետո կշարունակվեն աշխատանքները, կանցնենք հերթական նիստերին: Կներկայացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և կառավարության ծրագիրը: 23 օրվա ընթացքում պետք է կառավարության ծրագիրը ներկայացված լինի:

– Խորհրդարանական կառավարումն ի՞նչ է փոխում ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքում:

– Խորհրդարանական կառավարումը հանձնաժողովներին տալիս է բավականին մեծ լիազորություններ՝ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու առումով, եթե դա ճիշտ իրականացվի, նշանակում է, որ գործադիրը ոչ թե ամբողջությամբ իշխանությունը ժամանակի մեջ կուզուրպացնի և կտանի դեպի իրեն ու կունենա թելադրող դիրք խորհրդարանի վրա,- այն, ինչ մենք տեսել ենք նախկինում,- այլ կլինեն իրար զսպող մեխանիզմներ, և դա իշխանության թևերին բնականոն զարգանալու հնարավորություն կտա: Եթե սխալ զարգացում լինի, մենք կկանգնենք նույն տաշտակի առաջ, այսինքն՝ կլինեն նեգատիվ դրսևորումներ, ես չեմ ուզում, որ Հայաստանը պերմանենտ հեղափոխական իրավիճակներ ստեղծելով՝ հաղթահարելով հեղափոխությունների միջոցով, զարգացման իր տեմպը կասեցնի կամ անհասկանալի շրջադարձերով առաջնորդի դեպի առաջ:

– Շատ են հիշեցնում Մարտի 1-ը, երբ ուժային կառույցներն ամբողջությամբ կենտրոնացված էին մեկ անձի ձեռքին, և ասում են, որ այդ հանգամանքը որոշիչ եղավ Մարտի 1-ի ողբերգության համար:

– Մարտի 1-ից առաջ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր մեկ մարդու ձեռքին: հետագայում այդ մեկ մարդիկ փոխվում էին, բայց ժողովրդավարական ինստիտուտները պարզապես ֆարս էին, և իշխանությունը Հայաստանում ոչ թե ժողովրդավարական ընտրությունների միջոցով էր ձևավորվում՝ մեկը մյուսին փոխանցելով, այլ պարզապես պայմանավորվում էին, որոշվում էր, որ ասենք Ռ. Քոչարյանը իշխանությունը պետք է տա Սերժ Սարգսյանին… Խարդավանքներ էին բոցկլտում, և հետո պարզվում էր, որ ով ավելի լավ է շախմատ խաղում, նա էլ կարողանում է իշխանությունը վերցնել:

Картинки по запросу Անդրանիկ Քոչարյան

– Եվ խորհրդարանը զրո դերակատարություն ուներ:

– Խորհրդարանը դակիչի դեր էր ստանձնել՝ այդ խարդավանքային ճանապարհով իշխանությունը մեկը մյուսին փոխանցելու առումով: Դա տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո, իսկ մինչ այդ Հայաստանում ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանություն կար: Դրանից հետո, երբ որ իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը, արդեն իշխանության ձևավորման ամբողջ տրամաբանությունը փոխվեց. ընտրությունները պարզապես դարձան ձայներ գնելու գործընթաց, իսկ գնված ձայների հետևում մարդն արդեն պատասխանատու չէր այն իշխանության համար, որը փոխանցվում էր ամեն ընտրությունից ընտրություն:

Հետո եկավ այն պահը, երբ իշխանությունը պահելու առումով ուժային բաղադրիչը դարձավ շատ ավելի կարևոր, որովհետև, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը դեռ կենսունակ էին, և 2008-ին բոլորը տեսան, որ կա փողոցում ձևավորված բավականին ազդեցիկ և շատ տարողունակ ընդդիմություն, որը հայտ ներկայացրեց իշխանությունը վերցնելու՝ ժողովրդի քվեն ստանալու առումով, և որի դեմ օգտագործեցին բիրտ ուժը՝ ոչ միայն սահմանադրական լիազորությունների շրջանակում, այլ նաև այդ լիազորություններից դուրս՝ օգտագործելով և՛ բանակային ստորաբաժանումներ, որի իրավունքը չունեին, և՛ ապօրինի հազար ու մի տեսակի զինվորական խմբեր, անհայտ ծագմամբ ուժեր, որոնք բացահայտման եզրին են կանգնած: Տա Աստված, որ այդ բացահայտումները շուտ լինեն, և ընդհանրապես Մարտի 1-ի էջը փակվի՝ բացահայտենք, դնենք մի կողմ, մտածենք մեր հետագա զարգացման մասին…

– Ձեզ համար պա՞րզ է՝ որտեղ են ԱԺ վերահսկողության գործառույթները բացակայում, և որտեղ կան, բայց թույլ են և պետք է ուժեղացնել:

– Այս մի քանի օրերի քննարկումները ցույց տվեցին, որ ԱԺ-ում կա թարմ մտքի պոտենցիալ, թարմ գաղափարներ, կրթվածություն, ինչքան էլ ասեն՝ շատ երիտասարդ են, նորմալ տարիքային խմբերի առկայություն է, և IQ-ի մակարդակով այս ԱԺ-ն բավականին բարձր է, փորձառության պակաս կա, բայց այդ հարցը ժամանակի ընթացքում արագ կլուծվի: Ամենակարևորը՝ այս ԱԺ իշխող խմբակցության շրջանակում ես տեսնում եմ ազնիվ մղումների գերիշխող պատկեր, ինչը շատ կարևոր է: Նրանք չեն եկել դակելու, եկել են ցանկացած խնդիր հասկանալու, նույնիսկ բանավիճելու և դրա համար էլ շատ հարցեր դեռևս երկար քննարկվում են… Մեր հասարակությունը հնարավորություն ունեցավ գնահատելու, տեսնելու, որ այս ԱԺ-ում կան բազմաթիվ գրագետ, մտածող մարդիկ…, կա առողջ վերահսկողություն միմյանց նկատմամբ: Վարչապետն էլ մի քանի հանդիպումներում նշել է, որ իր ցանկությունն է, որ խորհրդարանն իր դիրքերը չզիջի: Բոլորը շատ արագ կհասկանան, որ այս փոփոխությունները պետք է փայփայել, ամրացնել, ստեղծել այն ամուր հիմքը, որը պետք է անընդհատ զարգանալով մեր երկիրը տանի առաջ:

Картинки по запросу Անդրանիկ Քոչարյան

– Նոր իշխանությունը ժառանգել էր սուպերվարչապետության մոդել, ինչպե՞ս վարել դրա հետ:

– Այդ մոդելը ստեղծել է Ս. Սարգսյանը՝ իր համար, որովհետև շատ լավ գիտեր իր լեգիտիմության աստիճանը և երկրում ստեղծված իրավիճակը և պատկերացնում էր, որ միանձնյա իշխանության համար ուժային կառույցները անմիջապես պետք է ենթարկվեն անձամբ իրեն, ոչ թե կառավարության կազմի մեջ լինեն… Այդ հարցը արծարծվել է խորհրդարանում, ժամանակի խնդիր է. ժամանակի ընթացքում որևէ խնդիր չեմ տեսնում, որպեսզի ուժային կառույցի նկատմամբ վերահսկողությունը լինի լիարժեք և ոչ թե բարի կամքի դրսևորմամբ:

Ե՛վ Ներքին գործերը, ինչպես առաջ, կարող է լինել կառավարության կազմի մեջ, և՛ Ազգային անվտանգությունը, դրանում ողբերգական բան չկա: Վարչապետը, որպես կառավարության ղեկավար, ինչպես կառավարության կազմում գտնվող ցանկացած կառույցի, կարող է հրահանգավորել նաև ուժային կառույցներին: Այդտեղ խնդիր չկա, արհեստածին են մտահոգությունները, բայց վերահսկելիության տեսանկյունից՝ բարեփոխումները կարող են շատ ճիշտ ժամանակին պահանջված լինել:

– Դատարանը որոշեց երկարաձգել Ռ. Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով: Ճի՞շտ ճանապարհով է գնում դատարանը:

– Նախաքննական մարմինը, թեկուզև մի քիչ դանդաղ է տեմպը, ի սկզբանե ճիշտ ճանապարհով է գնացել… Գործընթացն անշրջելի է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 92 times, 1 visits today)