Բայց այստեղ ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին

Ժամանակին նախագահ Քոչարյանի մեկ հայացքին արժանանալու համար գրեթե ամեն ինչի պատրաստ շատ շատերն այսօր մտել են Նիկոլի համապատասխան տեղն ու ձայն չեն հանում և չեն քննադատում Նիկոլին՝ Ռոբերտ Քոչրյանի հանդեպ քաղաքական վենդետա և հաշվեհարդար տեսնելու համար և այս մարդիկ, երբ կգա Նիկոլի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բռնաբարելու և իշխանությունը բռնազավթելու համար պատասխանատվության ենթարկելու ժամանակը՝ այդ կրկին ձայն չեն հանելու և չեն պաշտպանելու այն մարդուն, ում այսօր երկրպագում են…

Похожее изображение

սա մարդու տեսակ է. ով հասնում է իշխանության՝ մտնում են նրա հետևը և արագ մոռանում նախորդին ում երկրպագում էին ոչ վաղ անցիալում:

Ուժեղ պետություն և առողջ քաղաքական մթնոլորտ ունենալու համար անհրաժեշտ է հենց ա՛յս տեսակից ազատվել այլ ոչ հնաավորություն տալ , որ յուրաքանչյուր հաջորդ իշխանության հետևը մտնելով ապահովի իր բարեկեցիկ կյանքը, իր գործունեությամբ վատաբանի և վարկաբեկի հասարակության աչքերում նույն իշխանությանը, իսկ իշխանության փոփոխությունից հետո էլ սահուն անցում կատարի դեպի նոր իշխանության համապատասխան վայր:

Картинки по запросу մենուա հարությունյան քոչարյան

Նիկոլի շուրջը համախմբված մի այլ տեսակի չինովնիկներ ու նախկին պաշտոնյաներ էլ կան ովքեր մնացել են ՀՀՇ- ի անփառունակ իշխանություններից, որպես վատ ժառանգություն ներքաղաքական դաշտում:

Սրանք էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անձնական վրեժխնդրության խնդիր են լուծում, մտածելով, որ եթե չլիներ նախագահ Քոչարյանը՝ իրենք երկար ժամանակ չէին մնա առանց գործ, չէին մնա առանց իշխանության և կշարունակեին պաշտոնավարել ու ժողովրդի հաշվին առոք-փառոք ապրել, բայց այստեղ ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, քանզի եթե իշխանության գալուց հետո նա քաղաքական գնահատական տված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի անփառունակ իշխանության տարիներին՝ այսօրվա նրա քաղաքական իրավահաջորդներն ամոթից գետինը կմտնեին և իրավունք չէին ունենա ընդանրապես մեկ բառ խոսելու, բայց Քոչարյանը մեծահոգի գտնվեց և քաղաքական գնահատական չտվեց, ինչը ես համարում եմ մեծագույն սխալ:

Մի խոսքով մեզ արժանապատիվ, սեփական դիրքորոշումը հարգող, սեփական խոսքի արժեքը հասկացող և գնահատող քաղաքական էլիտա է անհրաժեշտ, ովքեր չեն խաբում սեփական ժողովրդին, ունեն քաղաքական հայացքներ, որոնց չեն դավաճանում և հենց նման քաղաքական էլիտայի պարագայում մեզ կհաջողվի զարգացնել Հայաստանն ու հասնել իրական տնտեսական հաջողությունների:

Похожее изображение

Այն քաղաքական Էլիտան, որն այսօր մենք ունենք՝ հիմնականում անսկզբունքայն, գաղափարական որևէ հենք չունեցող և միայն սեփական բարեկեցության մասին մտածող մարդկանց մի խումբ է , ովքեր ձգտում են իշխանության սեփական բարեկեցությունն ապահովելու և մեծ հաշվով թքած ունեն սեփական ժողովրդի հոգսերի ու պետության անվտանգության վրա և այս տեսակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր նմաններին համախմբել է մեկ տանիքի տակ և բռնազավթել Հայաստանի իշխանությունը:

Աստված ամեն բան տեսնում է և յուրաքանչյուրն իր պատիժը կստանա…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/1986283291440736

blognews.am

(Visited 99 times, 1 visits today)