Սենց ո՞ւր ենք գնում… ուռռա՜, ուռռա՜ ասելով գնալու ենք, խայտառակ լինենք

ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ բերելով օրինակներ:

Հիշեցնենք՝ օրենսդիրը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Դիմելով իշխանություններին՝ Մարուքյանը շարունակեց. «Մեր իշխանություններին ուզում եմ շնորհավորել.

ՄԻԵԴ-ում արդեն կոմունիկացված գործ կա ձեր դեմ՝ նախաքննության մարմինների իրականացրած որոշ գործերով փնթի վարված նախաքննության հետ կապված:

Տպավորություն է, որ գաղտնալսման դեպքը տենց անցավ-գնա՞ց. ոչ, չի մարսվել, դրա ձայնը դեռ կլսեք Եվրոպական դատարանում»:

Պատգամավորը խոսեց նաև ՄԻԵԴ-ում Սամվել Մայրապետյանի գործի մասին. «Երբ տեղեկացա, որ նրա գործն այդքան արագ կոմունիկացվել ա, ապշեցի:

Ես 5 տարի ա՝ ՄԻԵԴ-ում գործեր ունեմ, դեռ չի սկսվել նամակագրությունը: Սենց ո՞ւր ենք գնում… ուռռա՜, ուռռա՜ ասելով գնալու ենք, խայտառակ լինենք»:

mamul.am

(Visited 39 times, 1 visits today)