Մեր մեսիջը հասավ վարչապետին. վարչապետի ասածն օրենք է, և նա միշտ ճիշտ է

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են՝ այլևս փողոց չեն փակելու։

Картинки по запросу մանվել գրիգորյան ցույց

Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի նախաձեռնող Ջիվան Աբրահամյանը։ Նա նշեց, որ իրենք հարգում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա խոսքը․

«Մեր մեսիջը հասավ վարչապետին, Նիկոլ Փաշինյանը որպես լեգիտիմ վարչապետ արձագանքեց և նրա խոսքը հարգելով՝ որոշվեց այլևս փողոց չփակել։ Եթե մեր արած քայլերը դիտարկվել են որպես հակապետական, ապա մենք այդ քայլին այլևս չենք գնա և կփորձենք այլ ձևով լուծել խնդիրը»,-ասաց նա։

Ստացվում է՝ «վարչապետի ասածն օրենք է, և նա միշտ ճիշտ է», և ՀՀ հպարտ քաղաքացու սկզբունքները կարող են հիմնովին փոխվել, եթե չեն համապատասխանում վարչապետի՝ այդ օրվա տրամադրության հետ:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը և Վերաքննիչ քրեական դատարանի կողմից գործը հետաձգելու որոշումը դժգոհություն էր առաջացրել ակցիայի մասնակիցների մոտ, վերջիններս հայտարարել էին ճանապարհներ փակելու մասին։

Картинки по запросу մանվել գրիգորյան ցույց

Սակայն Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց՝ որևէ մեկը լիազորություն չունի ճանապարհ փակելու. «Որոշ ուժեր փորձում են այդ պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ դուք էիք ճամփա փակում»: Բայց մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն։

Դուք դրա լիազորությունը չունեք, որովհետև ժողովուրդն է իր իշխանությանը ընտրել, և այդ իշխանության խնդիրն է նաև՝ ապահովել ճանապարհների հասանելիությունը»,- ասել էր վարչապետը:

Ջիվան Աբրահամյանի խոսքով՝ վարչապետն էլ իր խոսքում ասաց, որ հնարավոր է՝ որոշ ուժեր փորձում են իրենց ճանապարհ փակելու պրոցեսը օգտագործել, ուստի, իրենք ևս այդ հնարավորությունը չբացառելով՝ փորձում են այդ որոշմամբ հակաուժ հանդիսանալ այդ ուժերին։

Картинки по запросу մանվել գրիգորյան ցույց

Դիտարկմանը՝ ֆեյսբուքի լայվի միջոցով վարչապետի պատասխանը իրենց լիովին բավարարե՞լ է, բողոքի ակցիայի նախաձեռնող անդամը դրական պատասխան տվեց։

«Մենք ցանկություն էիք հայտնել հանդիպելու վարչապետին, բայց նաև ասել էինք՝ եթե այլ կերպ որոշի կապ հաստատել մեզ հետ, դա էլ է տարբերակ»,- նշեց Աբրահամյանը, հավելելով, որ պայքարը շարունակելու են խաղաղ, Սահմանադրությամբ հաստատված, ժողովրդին տրված ազատ հավաքներին համահունչ։

Картинки по запросу մանվել գրիգորյան ցույց

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում Մ. Գրիգորյանն ազատ էր արձակվել։ Սոնա Հարությունյան:

lratu24.ru

(Visited 390 times, 1 visits today)