Մարտի 1-ի ամոթալի էջը մնալու է պատմության մեջ․․․

Այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:

Նա իր ելույթում ասաց, որ այս հանձնաժողովի առաջին նախագահը եղել է սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Այս շենքը և 103 սենյակը եղել է մեր պաշտպանության նախարարության առաջին հենակետը»:

Խոսելով Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Վերահսկողության բացակայությունը, երկրում ավտորիտար ռեժիմի հաստատումն էր դարձել պատճառ, որ մեր երկրի ուժային կառույցները և զինված ուժերը օգտագործվեցին իբրև մահակ ներքին քաղաքական գործընթացների համար:

Այս ամոթալի էջը մնալու է պատմության մեջ, բայց մեր բոլորի պարտականությունն է, որ այլևս երբեք, ոչ մի պարագայում զինված ուժերը չդառնան ներքին քաղաքական գործընթացների մաս»:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են աշխատել բոլորի հետ՝ անկախ քաղաքական պատկանելությունից:

1in.am

(Visited 16 times, 1 visits today)