Հայաստանի նոր խորհրդարանը չպետք է տրվի հիստերիկ սադրանքներին. պետությունների ու ազգերի շարքում մենք մեր տեղն ու իրավունքներն ունենք

Երեկ Հայաստանի նոր խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել, որն արտացոլում է վախերի համալիրն ու ոչ հասուն քաղաքական ընկալումները, որոնք կարող են ազդել պետական քաղաքականության վրա:

Картинки по запросу խորհրդարան 2019

Իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն Իրանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեկտեղ ավտորիտար երկիր է անվանել: Դա անմիջապես աժիոտաժ է առաջացրել. ինչպե՞ս կարելի էր բարեկամ Իրանն ավտորիտար երկիր անվանել:

Հայկը ստիպված էր ասել, որ դա սխալմունք էր, որն այլեւս չի կրկնվի, սակայն ապոկալիպտիկ պատմություններ սկսեցին հայտնվել, որ ահա Իրանն արդեն բարկացել է: Իբր, Հայկի հայտարարությունից հետո Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետը Բաքվում Ղարաբաղն անվանել է Ադրբեջանի մաս:

Ժամանակն է, որ Հայաստանի խորհրդարանը, հանրային-քաղաքական շրջանակները հասունանան ու իրերն ավելի լուրջ դիրքերից գնահատեն: Իրանում, որտեղ իսկապես դասական ժողովրդավարություն չէ, այլ հոգեւորականների իշխանություն, զարմացել են, թե ինչպես են Երեւանում պատգամավորներին իրենք իրենց վախեցնում:

Մեր իրանցի հարեւանները, հավանաբար, չեն հասկացել ինչով է պայմանավորված հայ օգտատերերի հետաքրքրության կտրուկ աճն իրանական լրատվամիջոցների նկատմամբ, որում Հայաստանը գրեթե չի հիշատակվում:

Картинки по запросу խորհրդարան 2019

Վախերի ու քաղաքական բարդույթների վրա կառուցված նման պատմությունները վկայում են, որ մեզանում չեն ընկալում Հայաստանի դերն ու նշանակությունը, նրա առաքելությունը՝ թերագնահատելով սեփական ներուժն ու քաղաքական կշիռը:

Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակները շարունակում են իրենց ընկալել «փոքր երկրի» ներկայացուցիչներ, որը ոչնչի ընդունակ չէ եւ որին ցանկացած պահի կարող են վերացնել:

Այս քաղաքականությունը ենթադրում է առեւտրի ու զիջումների մշտական պատրաստակամություն, իսկ Հայաստանը սեփական ինքնիշխանությունից բացի այլեւս զիջելու բան չունի:

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի լուրջ մոտեցում է պահանջում, քան դաշնակիցներին նեղացնելու վախն ու պատրաստակամությունն՝ ինքնիշխանության, տարածքների, ընդերքի կամ էլ բնակչության բարեկեցության առեւտրին:

Նոր խորհրդարանը դեռ չի կարողանում ազատվել այդ վախերից: Հակառակ դեպքում անհրաժեշտություն չէր լինի խորհրդարանում միանգամից երեք արտաքին քաղաքական հանձնաժողով ստեղծել՝ արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի եւ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրացիայի հարցերի: Այդքան հանձնաժողովի ստեղծումը տուրք է արտաքին դերակատարներին, ոչ ոքի չնեղացնելու ցանկություն:

Картинки по запросу խորհրդարան 2019

Արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ոչ թե վախերի, այլ սեփական քաղաքական կշռի իմաստավորման վրա, որն ավելի մեծ է, քան արտացոլվում է մեր քաղաքական ընկալումներում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես խոսում է քաղաքական կշռի մասին, Դոնալդ Թրամփը շեշտում է հայկական քաղաքակրթական ժառանգությունը: Հայկական գործոնի կարեւորության մասին վկայում է տարածաշրջանում արդեն 25 տարի պահպանվող ստատուս-քվոն:

Հայաստանի նոր խորհրդարանը չպետք է տրվի հիստերիկ սադրանքներին: Խորհրդարանը պետք է հասկանա, որ պետությունների ու ազգերի շարքում մենք մեր տեղն ու իրավունքներն ունենք:

lragir.am

(Visited 36 times, 1 visits today)