Թրամփը նոր հակավարկանիշային ռեկորդ է սահմանել

Դոնալդ Թրամփի աշխատանքը հավանության արժանացնելու միջին մակարդակը նախագահության երկու տարում 39 տոկոս է կազմում:

Դա վատագույն ցուցնիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ նախագահների շրջանում, գրում է Newsweek-ը:

Gallup-ի վերջին հարցման տվյալների համաձայն՝ Օվալաձև աշխատասենյակում Թրամփի աշխատանքի երկրորդ տարվա արդյունքում նրա վարկանիշը 40.4 տոկոս է:

Այսպիսով, Թրամփը նոր հակավարկանիշային ռեկորդ է սահմանել ԱՄՆ նախագահների շրջանում:

Մինչ այդ այս առումով առաջատար էր Ռոնալդ Ռեյգանը: Աշխատանքի երկրորդ տարում նրան աջակցել է ամերիկացիների 43.3 տոկոսը:

1in.am

(Visited 20 times, 1 visits today)