Էդ մեզ ա ասե՞լ նման բան. Դե իրեն հարցրեք, եթե մեզ ա ասել, ես կարձագանքեմ

Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք ինչո՞ւ չի անդրադառնում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարություններին, ըստ որի՝ «որևիցե մեկը եթե փորձեց վիրավորել, դրա պատասխանը դակումենտալ, տեսաժապավենով ներկայացվելու է», Էդմոն Մարուքյանը զարմացավ.

«Էդ մեզ ա ասե՞լ նման բան: Դե իրեն հարցրեք, եթե մեզ ա ասել, ես կարձագանքեմ՝ մեզ նման բան չի ասել:

Մեր մասին, եթե դոկումենտալ ձայնագրություններ ունի և չի հրապարակում, կարծում եմ քաղաքացիներից բան է թաքցնում: Շատ վատ բառերով կարող եմ նկարագրել, թե դա ինչ է:

Ես չեմ կարծում, որ մեզ ա ասել, մեր մասին որևէ մեկը չի կարող ձայնագրություն ունենալ: Ավելին ասեմ՝ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի մասին ձայնագրություն ունի, իմացեք, որ դա քրեորեն հետապնդելի արարք է:

Եթե ինչ-որ մեկը մեր մասին նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հաղորդում կտամ ԱԱԾ-ին, ոստիկանությանը և դատախազությանը, որ ինչ-որ մարդիկ մեզ տեսանկարում, ձայնագրում են և մեր վերաբերյալ տեղեկություններ են հավաքում ապօրինի:

Հետևաբար ես չեմ կարծում դա մեզ է ասել»,- ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

mamul.am

(Visited 42 times, 1 visits today)