Դաշնակցությունը կործանված, համարյա զրոյին հավասարված է. Այդ կազմն է կուսակցությունը տարել սպանության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ նախկին անդամ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, այս օրերին Արցախում տեղի է ունենում  ՀՅ Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Որպես կուսակցության նախկին անդամ, ի՞նչ կարծիք ունեք այդ ժողովն  Արցախում անցկացնելու և առաջիկա անելիքների մասին։

Այո՛, տեղյակ եմ, որ որոշել են Արցախում անցկացնել։ Թե ինչ պետք է անեն առաջիկայում՝ դա իրենց ներքին գործն է, բայց ես լինելով ՀՅԴ նախկին անդամ և շատ հարցերի մասին տեղյակ լինելով՝ ասեմ, որ Դաշնակցությունը որպես քաղաքական ուժ, ցավոք սրտի, վաղուց արդեն ինքնասպանություն է գործել։Հնարավոր չէ վերականգնել թե՛ կուսակցության հեղինակությունը, թե՛ նրա դերն ու առաքելությունը, այդ էջը կամաց-կամաց փակվում է։Միայն մեկ հնարավորություն կա՝ այն, որ Դաշնակցության շարքերը մերժեն Բյուրոյի ներկայիս կազմը։

Այդ կազմն է կուսակցությունը տարել սպանության, 129 ամյա իր գործունեության մեջ կուսակցությունը շատ մեծ դերակարատություն է ունեցել ազգի ճակատագրական պահերին, բայց ցավոք սրտի, վերջին տարիների ընթացքում Հայաստանի ռեժիմի հետ համագործակցելով կուսակցությանը տարել է կործանման ու կորցրել իր դերակատաությունը, որ ուներ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Մերձավոր Արևելքում և այլ տեղերում։

Ամեն տեղ Դաշնակցությունը ազգապահպանության, մշակույթի, կրթության, լեզվի պահպանության միասնական ուժն էր,  բայց ցավոք սրտի համագործակցելով  հայաստանյան նախորդ ռեժիմի հետ թե՛ կուսակցությունը  տարավ կործանման, և թե՛ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական դաշտում  անհավասարակշռություն մտցրեց՝ ի վնաս ժողովրդի և ազգի, դարձավ ավելի վտանգավոր, քան իշխող ուժն էր։ Եթե նույնիսկ փոփոխվի ղեկավար կազմը՝ շարքերում հիմնականում մնացել են այն մարդիկ, որոնք կամ կարիերիստ են կամ նախկին ռեժիմի կերակրատաշտի մասնակիցները։

-Տպավորություն է, որ Դաշնակցությունը նույնիսկ չհարմարվեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և մնաց հին համակարգի մասը։

Ոչ թե մնացին հին համակարգում, այլ կան այդ համակարգում, ուրիշ բան չեն կարող ընդունել։Սա այն Դաշնակցությունը չէ, որին ես անդամագրվել էի 30 տարի առաջ։ Ես այն Դաշնակցությանը գիտեմ և իմ աչքերով տեսել եմ, որ Միջին Արևելքում, Լիբանանում վեր կանգնեց ամեն ինչից և թույլ չտվեց , որ սյունիներն ու շիաները կոտորեն հայերին, կազմակերպեց սյունիների ՝ սկզբում իր ժողովրդի հայերի հետ հաշտեցում, հետո սյունիների ու շիաների միջև միջնորդ հանդիսացավ։

Հենց այնպես չէ, որ Լիբանանը բարձր է գնահատել  հայերի դերը Լիբանանի կայացման գործում, այնտեղ հայերն ունեն երկու նախարարի պորտֆել և 6 պատգամավորի մանդատ, դա տրված է  հայությանը՝ ոչ թե որպես ազգային փոքրամասնություն, այլ որպես նշանակալի դեր ունեցողի։ Ես այն Դաշնակցությանը գիտեմ, որ 1988-89 թվականներին լիբանանյան զինանոցի ողջ զենքերը բերել է Արցախ և միակն է եղել, որ մեզ բոլորիս հավաքեց, անդամագրեց Դաշնակցությանը, միայն Դաշնակցությունն էր, որ տեսնում էր, որ պատերազմ է լինելու. մինչդեռ ՀՀՇ-ն Հայաստանից  ոչինչ չարեց։

Ադրբեջանի առաջին ագրեսիային դաշնակցական խմբերն էին,  որ պատասխան տվեցին… ես այդ Դաշնակցությանը գիտեմ։ Ես հիմա նախկին դաշնակցական եմ, որովհետև չեմ ընդունել և պայքար եմ մղել, որ նախորդ իշխանությունների հետ համագործակցություն չլինի։Այն ավերիչ քաղաքականությունը, որ տարվել  է տնտեսության, պաշտպանության բնագավառում, արտաքին հարաբերությունների բնագավառում վնասել է թե՛ Հայաստանը,թե՛ Սրցախը և մեզ տանում էր կործանման։

Ընդունվեցին վերպետական օրենքներ՝ Մաքսային միությանն անդամագրվելու մասին՝ ու՞ր էր Դաշնակցությունը։ ՀՅԴ-ն պետք է բռոնւցքը սեղանին խփել ու ասերո, որ այդ ազգակործան պայմանագիրը չպետք է ընդունվի։

Այսօր մենք կամաց-կամաց համոզվում ենք, որ Մաքսային միությունը կործանում էր, գազային օրենքները, երբ ընդունում էր Քոչարյանը՝ ո՞վ նրան սպասարկեց՝ Դաշնակցությունը, այսինքն ոչ թե Դաշնակցությունը, այլ Բյուրոն։

Այնպիսի մի իրավիճակ է եղել, որ Դաշնակցության Բյուրոն ու Հայաստանի ԳՄ-ն եղել են հակադաշնակցական, իսկ շարքերը՝ դաշնակցական։ Այսպիսով Դաշնակցությունը փաստորեն կործանված, համարյա զրոյին հավասարված է ։Իհարկե ուրախ կլինեմ, որ վերականգնի, բայց համոզված եմ, որ չի լինի։

-Դաշնակցությունը համահայկական կուսակցություն է՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ։ Այս ճյուղերը միասնակա՞ն են գործում, թե՞ կան նաև Բյուրոյի հետ հակասություններ և ավելի առողջ մոտեցումներ։

-Ես ասացի՝ հիմա Դաշնակցության մեջ կան դաշնակցականներ և հակադաշնակցականներ..ղեկավար մարմինը Բյուրոյի հետ միասին՝ հակադաշնակցան են չնչին բացառություններով, իսկ շարքերը՝  ամբողջովին դաշնակցականներ են։

Այո՛ ճիշտ եք համահայկական կուսակցություն է և ցավն էլ դա է՝ լինելով համահայկական կուսակցություն, ըստ էության,  վերածվել է  հակազգային կուսակցության։

Հիշեցնենք, որ Հրանտ Մարգարյանը այսօր հայտարարել է, որ թեկնածությունը չի դնի ՀՅԴ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ:

1in.am

(Visited 122 times, 1 visits today)