Վիճաբանություն, լեզվակռիվ ԱԺ-ում

Քիչ առաջ ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դեսպանների նշանակմանը, հայտարարեց, թե մի շարք դեսպաններ համապատասխան երկրներում ներկայացրել են ոչ թե ՀՀ շահերը, այլ ՌԴ-ի:

Որպես օրինակ նա մատնանշեց նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին:https:

Ա. Բաբաջանյանի այս հայտարարությունը զայրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին, ով տարիներ առաջ եղել է նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը:

Նա հայտարարեց, որ Ա. Բաբաջանյանը շարադրում է նույն մեղադրանքները, ինչ հնչեցրել է Ադրբեջանը:

Դահլիճում բանավեճ սկսվեց ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների միջև:

Նաիրա Զոհրաբյանը փորձում էր հանդարտեցնել Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև հասունացող վեճը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորեց դադարեցնել վեճը:

Շարունակելով իր ելույթը ԱՐման Աբովյանը հայտարարեց, որ թույլ չի տալու որևէ մեկին առանց փաստերի մեղադրանքներ ուղղել Անդրանիկ Մանուկյանի հասցեին՝ ասելով, թե դեսպան Մանուկյանը բազմաթիվ անգամներ «վտանգել է իր կյանքը» հանուն ՀՀ շահերի:

168.am

(Visited 21 times, 1 visits today)