Որևիցե մեկը եթե փորձեց վիրավորել, դրա պատասխանը տեսաժապավենով ներկայացվելու է

«Ուզում եմ մի երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին՝ Էդմոն Մարուքյանին»,- ԱԺ ամբիոնից դիմելով ԼՀԿ առաջնորդին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, հետո ինքը մոտեցել է, իրա ձեռքը սեղմել եմ ու ամսի 10-ին էլ ջերմ շնորհավորել եմ:

Իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ՝ կլինեինք 2-րդ ուժը… դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքն էլ չմասնակցեր, կլինեիք 1-ինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը և հավելեց.

«Որևիցե մեկը եթե փորձեց վիրավորել, դրա պատասխանը դակումենտալ, տեսաժապավենով ներկայացվելու է»:

mamul.am

(Visited 17 times, 1 visits today)