Արմեն Սարգսյանն առաջարկում է սահմանային հեղափոխություն

Հայաստանն իր մեջ ներառում է համաշխարհային զարգացումների ամբողջ սպեկտրը, նոր խորհրդարանի առաջին նիստում ողջույնի ելույթում արձանագրեց նախագահ Արմեն Սարգսյանը, նշելով, որ փոքր պետություն լինելով, Հայաստանը արտացոլում է համաշխարհային սփռվածություն ունեցող ազգի հավաքականությունը:

Картинки по запросу Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանի ողջույնի ելույթը հատկանշական եւ խորհրդանշական ուղեկից էր նոր ԱԺ աշխատանքի մեկնարկին, հաշվի առնելով դրա պատմական առաքելությունը եւ խնդիրներն ու նպատակները, որոնք պետք է լուծի նոր խորհրդարանն ու իրագործի՝ նոր Հայաստանի առարկայական կերտման ու բյուրեղացան ճանապարհին:

Համաշխարհայնությունն ու նաեւ դրա շնորհիվ համաշխարհային վերափոխումների կրողունակությունը Սարգսյանի ելույթի առանցքային սյուն-շեշտադրումներից մեկն էր, մյուսն այն, որ նոր խորհրդարանը պետք է լինի ոչ թե թավշյա հեղափոխության սպառողը, այլ դրա ինստիտուցիոնալ գեներատորը, եւ երրորդը՝ պատասխանատվության խնդիրը, որ պետք է լինի նոր խորհրդարանի առանձնահատուկ բնութագիրը:

Բանն այն է, որ խորհրդարանը Հայաստանում մշտապես ընկալվել է իբրեւ երկրորդական պատասխանատվության տիրույթ, որն այսպես ասած կատարել է Մեկ անձի պատասխանատվության քողարկման առաքելություն:

Похожее изображение

Գործնականում դա եղել է նախորդ համակարգի արատավոր լրջագույն դրսեւորումներից մեկը, եւ նոր համակարգ, պետական ինստիտուցիոնալ նոր եւ արդիական հատկանիշներ ու պետական արդյունավետ կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանը բնորոշվի որպես ազգային ու պետական խնդիրների նկատմամբ առաջնային պատասխանատվության տիրույթ:

Առավել եւս այժմ, երբ Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի պետություն է, եւ խորհրդարանը միակ առաջնային ներկայացուցչական մանդատի կրող սուբյեկտն է:

Միաժամանակ, Սարգսյանը գծում է պատասխանատվության շրջանակը՝ դա ոչ թե ներհայաստանյանն է, այլ ներհայկականը՝ համաշխարհային սահմանով: Այլ կերպ ասած, նախագահ Սարգսյանը նոր խորհրդարանի մեկնարկն ուղեկցող ողջույնի խոսքում առաջարկում է ընդլայնել Հայաստանի սահմանը, իհարկե ոչ ֆիզիկական, այլ քաղաքակրթական, հոգեբանական, մտածողության սահմանը:

Առավել եւս, որ ժամանակակից աշխարհում, տեխնոլոգիական անդադար հեղափոխության պայմաններում պետությունների, ժողովուրդների, հանրույթների այդ սահմանները չունեն պակաս նշանակություն, քան այն շրջանակները, որոնք գծվում են ֆիզիկական սահմաններով:

Похожее изображение

Վերջին հաշվով, համաշխարհային պատմության շղթայական համատեքստում կայուն եզրահանգումների հիմքերից մեկն էլ այն է, որ ժողովուրդների ֆիզիկական սահմանների գծագրումը կամ դրանց պահպանումը էապես կախված է նրանց մտածողության, հոգեկերտվածքի, համաշխարհային ընկալումների, քաղաքակրթական սահմաններից:

Եվ, ի վերջո, հայկական պետականության ներկայիս դե ֆակտո ֆիզիկական սահմանագծման հարցում հենց այդ հանգամանքներն են նաեւ ունեցել առանցքային նշանակություն, երեք տասնամյակ առաջ բերելով մի գործընթացի, որը հանգեցրել է ներկայիս դե ֆակտո ֆիզիկական սահմանի արձանագրման:

Ժամանակին համահունչ, դրան բնորոշ լայն մտածողության եւ քաղաքակրթական ընդգրկման հանգամանքը հիմնարար դեր է ունեցել այդ սահմանագծման միջազգայնորեն լեգիտիմության հարցում: Եվ հակառակը՝ ժամանակը ընթացքում մտածողության, քաղաքակրթական, արժե-մշակութային հետընթացն ու պրիզմայի նեղացումն է բերել քաղաքական խնդիրների, այդ թվում արտաքին մասշտաբում:

Ըստ այդմ, հայկական պետականության առաջ ներկայում կանգնած է մտածողության, հոգեբանության, համաշխարհային ընկալումների եւ սեփական տեղն ու դերը այդ շրջանակում պատկերացնելու, քաղաքակրթական սեփական բաժնեմասի վերաբերյալ լայն պատկերացումները վերգտնելու խնդիրը, արցախյան հաղթանակից հետո արդեն տարբեր ներքին նեղ նկատառումներով եւ պատմա-գրականագիտական բարդույթներով պայմանավորված նեղացվող սահմանները ընդլայնելու խնդիրը:

Այդ միջոցով է հնարավոր ամրացնել դե ֆակտո ֆիզիկական սահմաններն ու ապահովել դրանց առավելագույնս երկարաժամկետ պաշտպանության ու անձեռնմխելիության ռազմավարությունը, դարձնելով այդ խնդիրը ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային քաղաքական-քաղաքակրթական խնդիր:

Կամ գիտակցել, որ դա այդպիսի խնդիր է վաղուց՝ հենց սկզբից, պարզապես Հայաստանն ունեցել է դրան համարժեք մնալու խնդիր, ինչն առաջացրել է նախորդ ռազմա-ֆեոդալական եւ քրեա-օլիգարխիկ համակարգերի փուլային ձեւավորման եւ բյուրեղացման հետեւանքով:

Картинки по запросу Արմեն Սարգսյան

Այդ համակարգը մերժվել է, թավշյա հեղափոխությունն ապամոնտաժել է այն, բայց դա դեռ չի նշանակում ինքնըստինքյան համարժեքացում, քանի որ աշխարհն այս ընթացքում ոչ միայն չի սպասել եւ գնացել է առաջ, այլ ներկայում առաջ է գնում բազմակի արագ տեմպով:

Հայաստանի նոր խորհրդարանն ունի դրան հասնելու խնդիր: Արագություն եւ մտածողության սահմանի ընդլայնում, պատասխանատվության ոչ մի սանտիմետր պակաս գիտակցումով, որ իբրեւ ուղեկցող արձանագրում անում է նախագահ Սարգսյանը:

Ընդ որում, նրա պարագայում խոսքը խորհրդանշական սահմանման կամ արձանագրման մասին է, հաշվի առնելով կենսագրությունը, այդ թվում նախկին համակարգի դրվագով, թե ինչպես համակարգը դուրս մղեց Սարգսյանին իր շեղման մեկնարկին, ու ինչպես Արմեն Սարգսյանը հետագայում ցույց տվեց համաշխարհային զարգացումներին իր համարժեքությունն ու դրա էֆեկտը թեկուզ անձնական հաջողությունների ֆորմատով, ինչը նրա խոսքը դարձնում է իրապես փորձառությամբ եւ արդյունքով արձանագրված իրողություն:

lragir.am

(Visited 111 times, 1 visits today)