Դա չի լինելու Փաշինյանի կամ մեկ այլ մարդու ձախողում, դա լինելու է հայոց պետականության համար հարված․․․

Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակԴավիթ Բաբայանը

Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, Ադրբեջանը կշարունակի հասնել երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը. «Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք չեն հաշտվի երկրի տարածքի օկուպացիայի հետ»։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Այստեղ կա՞ն լուրջ վտանգներ, թե ոչ:

Картинки по запросу Դավիթ Բաբայան

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի դիրքորոշումն ու նպատակները չեն փոխվել: Գիտեք, այստեղ «օկուպացված տարածք» հասկացությունը շատ լայն է ադրբեջանական ընկալման մեջ:

Նրանք օկուպացված են համարում ամբողջ Արցախը, Երևանը, Սևանը: Մենք այս հանգամանքը երևիցե չպետք է մոռանանք: Այսինքն՝ հակառակարոդը, անկախ ամեն ինչից, պայքարելու է տարածքների համար, սա է իր գերնպատակը:

Այդ «օկուպացվածը» պայմանական հասկացություն է, և իրենց տեսլականի մեջ տեղավորվում է ամբողջ հայկական ներկայիս պետականության տարածքը: Նման կարծր դիրքորոշումը պարզապես անհնարին է դարձնում ինչ-որ քայլեր ձեռնարկելը խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ:

Դա նշանակում է, որ Ալիևը պատրաստ չէ վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը,  նշանակում է, որ Արցախի կարգավիճակի և ապագայի հարցում իրենց դիրքորոշումը, որ այն չի կարող Ադրբեջանի սահմաններից դուրս լինել, փոփոխության չի ենթարկվում: Այսինքն՝ նույն կարծր դիրքորոշմամբ շարունակելու է հակառակորդը իր քաղաքականությունը: Եվ այստեղ նրան սատարելու է նաև Թուրքիան:

Похожее изображение

Դուք նշում եք, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի փոխվել, բայց մենք տեսնում ենք, որ Դուշանբեի պայմանավորվածությունից հետո սահմանին և շփման գծում որոշակի արդյունք արձանագրվել է, լարվածությունը թուլացել է: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Այո, արդյունք արձանագրվել է, և դա իրոք, ողջունելի է, բայց այս երկու հանգամանքը տարբեր երևույթներ են: Այն, որ իրենք նվազեցրել են խախտումների քանակը սահմանների երկայնքով, չի նշանակում, որ նրանք փոխել են իրենց տեսլականը:

Դա կարող է ունենալ մարտավարական նշանակություն, իսկ թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում, ցույց կտա ապագան: Չնայած ողջունելի է, որ քանակական առումով հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են, բայց նրանք շարունակում են սպառազինվել, շարունակում են սահմանների երկայնքով ամրաշինարարական աշխատանքներ կատարել, այս գործընթացը կանգ չի առել:

Հետևաբար, խնդիրը դիտարկել լոկ խախտումների քանակի նվազեցմամբ, մի փոքր ճիշտ չէ, որովհետև հակառակորդը երբ հայտարարում է իր տեսլականը, նշանակում է, որ պատեհ առիթ որ լինի, անպայման կփորձի իրականացնել իր վաղեմի երազանքները:

Картинки по запросу Դավիթ Բաբայան

Պարոն Բաբայան, պատերազմի վտանգ այս հայտարարություններում նկատելի՞ է:

Այս հայտարարություններն ինքնին պատերազմի կոչեր են, բայց պատերազմի հավանականությունը կախված է մի շարք հանգամանքներից: Նախևառաջ դա կախված է ուժերի հավասարակշռվածությունից:

Մենք պահպանում ենք ուժերի հավասարակշռությունը. որքան ուժեղ լինենք մենք՝ և Հայաստանը, և Արցախը, որքան ամուր լինեն մեր կապերը, այնքան ավելի նվազում է լայնածավալ պատերազմի հավանականությունը: Դրան գումարվում է, իհարկե, ներքին համախմբվածությունը, ներքին կայունությունը:

Բնական է, որ ինչքան անկայուն է երկիրը, այնքան ավելի մեծ է հակառակորդի կողմից այդ երկրի նկատմամբ ուժային տարբերակների կիրառման հավանականությունը:

Մենք կայուն ենք, մենք համախմբված ենք, հետևաբար պատերազմի հավանականությունն իջնում է: Դրան գումարած, եթե Ադրբեջանն զգում է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են կատարվել կամ կողմերից մեկը թուլանում է, մեկուսանում է արտաքին ասպարեզում, սա կարող է դառնալ խթան, որ հակառակորդը դիմի ինչ-որ քայլերի:

Տվյալ դեպքում այս երևույթը նույնպես չկա: Այսինքն՝ Հայաստանն ու Արցախը շարունակում են իրենց բազմավեկտոր քաղաքականությունն իրականացնել, շատ բարձր եղբայրական հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր է, մեր հավասարակշռվածությունը տարածաշրջանում պահպանելու համար։

Այսինքն՝ ոչ արտաքին, ոչ ներքին հանգամանքները հիմք չեն հադիսանում պատերազմի հավանականություն ավելացնելու համար։ Բայց այստեղ կա ևս մեկ հանգամանք՝ հակառակորդի ղեկավարության տեսլականը։ Եթե այնտեղ իշխում են շիզոֆրենիկ, աննորմալ, հայատյաց, նացիստական գաղափարներ, և իրականությունից կտրվում են, ինչը եղավ 2016 թվականի ապրիլին, որովհետև մնացած բոլոր տեսակետներից էլի որևէ հիմք չկար պատերազմ սանձազերծելու համար, բայց իրենց հաշվարկներով, իրենց ոչ նորմալ ըմբռնման պատճառով փորձեցին գնալ ինչ-որ արկածախնդրության և, իհարկե, նրանք չկարողացան հասնել իրենց նպատակներին։

Այսինքն՝ միշտ պետք է լինենք հզոր, լինենք աչալուրջ, հասկանանք՝ ում հետ գործ ունենք, որպեսզի ինչ-որ վատ զարգացումների հավանականությունը նվազեցնենք։

Պարոն Բաբայան, Արցախի խորհրդարանական ուժերը տարեվերջին հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի։ Ձեր մոտեցումն այդ խնդրին ինչպիսի՞ն է, կիսո՞ւմ եք նրանց տեսակետը։

Ավելի ճիշտ է խորհրդարանին այդ հարցերն ուղղեք։ Ես չեմ կիսում տեսակետները, որ Արցախը Հայաստանին դեմ դուրս եկող պատվար է դարձել։ Նման բան չկա։ Որոշ ուժեր և որոշ մարդիկ փորձում են ինչ-որ մի կերպար ստեղծել։

Օրինակ՝ վերջերս հեռուստատեսությամբ դիտեցի Մոսկվայում տեղի ունեցած «Տաշիր» մրցանակաբաշխություն ու համերգը, և այնտեղ մեր հարգարժան վարողներից մեկը հայկական տարբեր երկրամասերի անուններ է տալիս և ասում, թե ինչպես են դրանք ընկալվում հայության մեջ։ Հենց հասնում է Ղարաբաղին, որպես հոմանիշ նշում է՝ ընդդիմություն։ Դա սարսափելի երևույթ է, կարծեք թե ծիծաղի են ուզում վերածել, բայց դա այդպես չէ։

Похожее изображение

Արցախը երբեք դեմ չի լինելու մայր Հայաստանին։ Արցախում որևէ մեկը չի ուզում, որ Հայաստանի որևէ իշխանություն ձախողվի, այդ թվում նաև ներկայիս իշխանությունը։ Սա սուբյեկտիվ մոտեցում կլինի, ինչու՞ պետք է ցանկանանք, որ իշխանությունը ձախողվի։ Դա չի լինելու Փաշինյանի կամ մեկ այլ մարդու ձախողում, դա լինելու է հայոց պետականության համար հարված, այդ թվում նաև արցախյան հատվածին, նաև Սփյուռքին։

Բնական է, որ մենք չենք ուզում, որ այդպիսի բան լինի և, ըստ ամենայնի, պետք է սատարենք Հայաստանին։ Դա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունում ինչ-որ թերացում եթե լինի, մենք անվերապահ պետք է աջակցենք։

Եթե կան տարբեր մոտեցումներ, եթե նույնիսկ նրանք տարբեր են, դա չի նշանակում, որ Արցախը հակադրվում է Հայաստանին։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց տեսլականն են ներկայացնում, ասում են, օրինակ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցը պետք է իրավական հարթությունում լուծվի։ Այս խնդիրը միայն Քոչարյանի մասին չէ, այլ առհասարակ, բոլորի։ Նման մոտեցումը տարբեր երկրներում է լինում, նույն Հայաստանը նույն մոտեցումը ցուցաբերել ու ցուցաբերում է Արցախի նկատմամբ։

lragir.am

(Visited 98 times, 1 visits today)