Քոչարյանին եթե ազատեն, գազի գինը կիջնի. հիմարություն է սա․․․

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, խոսելով սահմանին գազի սակագնի մասին, նշեց, որ սահմանին գազի գինը հասկացությունը զավեշտ է:

Похожее изображение

«Հայաստանի Հանրապետությունում կա գազի որոշակի սակագին, սա այն գինն է, որ մենք՝ քաղաքացիները, վճարում ենք, որը ունի բաղադրիչներ:

Բաղադրիչներից, այո, էականն այն է, թե Ռուսաստանը (ռուսական պետական ընկերությունը) մյուս ռուսական ընկերությանը, որը Հայաստանի տարածքում է գործում, ինչ գնով է գազ վաճառում»

Բագրատ Ասատրյանը շեշտում է, որ քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի, իսկ,  մասնավորապես, իշխանությունները պետք է լինեն ավելի զգոն, ավելի ուշադիր:

Похожее изображение

«Այն, ինչ որ կատարվել է նախկինում, եղել է խաբեություն: Ես հիշում եմ այդ ժամանակահատվածը, երբ մի օր հայտարարեցին, որ  մենք բոլորս պարտք ենք: Ես Հայաստանում որևէ մեկին չգիտեի, որ չի վճարել գումարը, մեկ էլ պարզվեց՝ պարտք ենք»:

Ըստ տնտեսագետի՝ արտաքին քաղաքական հարթակներում Հայաստանը  պետք է ձգտի նորմալ պայմաններ ապահովել,  քանի որ Ռուսաստանի հետ  միասնական տնտեսական դաշտում է:

«Տնտեսական միասնական դաշտը նշանակում է միասնական կանոններ գնագոյացման համար, սակայն այսօր որևէ մեկը ՀՀ-ում թե Ռուսաստանում չի կարող ասել՝ որն է այդ կանոնը»,- հավելեց Ասատրյանը:

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ կան բազմաթիվ այլ խնդիրներմ, և գազի գինն այդ ցանկում առաջնայիններից է:

Похожее изображение

«Խնդիր է, որը պետք է մշտապես  իշխանությունների ուշադրության կենտրոնում լինի:

Պետք է ձևավորվի  թափանցիկ գնագոյացման համակարգ, որը տեսանելի կլինի ժողովրդի համար, ոչ թե կասկած կառաջացնի, որ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանին եթե ազատեն, գազի գինը կիջնի. հիմարություն է սա, բոլորս էլ հասկանում ենք»:

lratu24.ru

(Visited 196 times, 1 visits today)