Դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանը կրկին քննադատությունների կենտրոնում է հայտնվել: Իր Instagram-ի Story բաժնում Մարիամը տեսանյութեր է հրապարակել, որոնցում թուրքերեն երգ է երգում։

Դերասանուհու այդ քայլից հետո համացանցում հայտնվեց «Մարիամ Մելիքյանը վերջնականապես ապացուցեց, որ հոգով-սրտով թուրք է» վերնագրմամբ նյութը, որոմ նշվում է, թե Մարիամն այլեւս չի հերքում ո՛չ ամուսնու թուրք լինելը, ո՛չ էլ թուրքականի հանդեպ սերը:
Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցեց Մարիամ Մելիքյանի հետ, ով այժմ գտնվում է Թուրքիայում:
«Մարդ ինչքան լեզու գիտի, այդքան մարդ է, թուրքերեն երգելը նշանակում է, որ թո՞ւրք եմ դարձել: Ոչ մեկին գաղտնի չէ, որ ես բնակվում եմ Թուրքիայում եւ ես ուղղակի պարտավոր եմ տիրապետել լեզվին, որպեսզի գոնե կարողանամ գոյատեւել:

Թուրքերեն երգ երգելը չի նշանակում, որ ես այդ արվեստը պրոպանգադում եմ, ես ոչ մեկին չեմ ստիպում, որ թուրքական երգեր լսեն, դա ամեն մեկի իրավունքն ու կամքն է:
Instagram-ը մի հարթակ է, որտեղ մարդիկ կիսվում են իրենց օրով, հոգեվիճակով, եւ ես էլ այդ պահին լսում էի այդ երգն ու որոշեցի կիսվել: Ինձ համար խտրականություն չկա՝ տվյալ երգը թուրքերեն է, թե այլ լեզվով, ես կամ սիրում եմ տվյալ երգը, կամ՝ ոչ:
Իմ նախընտրություններով ես ոչ մեկին ոչինչ չեմ ուղղորդում, մարդիկ ազատ են իրենց ընտրության մեջ»,- նշեց Մարիամը:

Մեր զրուցակիցը եւս մեկ անգամ շեշտեց՝ իրեն քննադատող նյութերը ոչ մի ազդեցություն չեն թողնում իր տրամադրության վրա:
«Այդ նյութերը ինձ ոչ հուզում են, ոչ էլ նեղացնում, ես ծիծաղում եմ եւ վերջ: Ինձ քննադատողները հաստատ իրենց երգադարանում ունեն սիրված թուրքական երգեր, ես համոզված եմ դրանում:
Կարծում եմ՝ չկա մի հայ, որ գոնե մի թուրքերեն երգ չիմանա: Թող ամեն մեկը հրեշտակ չձեւանա եւ ինձ չքարկոծի, ես անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, ինչ ես սիրում եմ: Նրանք կարող են ընդունել կամ չընդունել, իրենց գործն է»,- ավարտեց նա:
