«Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին՝ ծաղրում է Արարատ Միրզոյանի կինը

Երկու օր է շարունակ համացանցում շրջանառվում է նորաթուխ պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը՝ անվանական բաճկոնով:

Համացանցում ակտիվ քննարկումներ են այդ լուսանկարի շուրջ, սրան արձագանքել է նաեւ ԱԺ ապագա նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նա Ֆեյսբուքի իր էջում հեգնանքով գրել է. «Ինձ մի հատ փրոջեքթ մենեջերի կուրտկա ու հաշիվը խնդրում եմ»:

Գրառումը մեկնաբանել է նաեւ ԱԺ փոխնախագահի թեկնածուներից Լենա Նազարյանը, որը շտապել է պաշտպանել պատգամավորին.
«Գոգ, ես անկեղծ խնդիր չեմ տեսնում:

Միջոցառումների, որ մասնակցում ենք, բեյջ ենք կրում: Մարդիկ պարտավոր չեն իմանալ դու
ով ես ու նաև հիշել անուն, ազգանունը: Հաճախ ինձ Ղազարյան են ասել: Ես կողմ եմ մարդկանց կյանքը հեշտացնելուն»:

Картинки по запросу Հայկ Սարգսյան պատգամավոր

Արձագանքել է նաեւ Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը, որը Սարգսյանին անվանել է «Վիսկըչկա».

«Ու մի քանի տենց վիսկըչկա սաղ քա*մեջ են անում»:

blog.168.am

(Visited 68 times, 1 visits today)