Ի՞նչ արժե Հայկ Սարգսյանի մեծ աղմուկ հանած բաճկոնը և ով է այն նվիրել

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը, որտեղ նրա հագին անվանական բաճկոն է: Այդ բաճկոնից կրում են նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Картинки по запросу Հայկ Սարգսյան պատգամավոր

Անվանական պաշտոնի աջ մասում գրված է պաշտոնը, իսկ ձախում՝ անուն-ազգանունը: 
Խանութը, որը բաճկոնը կարել է Հայկ Սարգսյանի համար, Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Բաճկոնը կարված է հատուկ՝ Հայկ Սարգսյանի պատվերով։ Raf Kanian֊-ը բարձր որակն ապահովել է ՝ կաշիմիրի, բնական մորթու և զամշի միջոցով ։ Մենք պատրաստ ենք իրագործել հաճախորդի յուրաքանչյուր ցանկություն»:

Գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարց է բարձրարցել. «Բա էս բաճկոնը իր աշխատավարձով է գնե՞լ, թե՞ մեր փողերով: Ամոթ ա, նենց եք գրել հատուկ Հայկ Սարգսյանի համար, ոնց որ հանրահայը աստղ լինի»: 

Картинки по запросу Հայկ Սարգսյան պատգամավոր

Ըստ այդ նույն մեկնաբանությունների՝ բաճկոնը բավականին թանկարժեք է,  առանց անուն-ազգանունը գրելու, այն արժի 300 հազար դրամ: Նույն մեկնաբանություններից պարզ է դառնում, որ բաճկոնը խանութը նվիրել է Սարգսյանին:

Խանութի Ֆեյսբուքի էջը մեկնաբանել է. «ֆիրման այս բաճկոնը, հարգելիս, նվեր է տվել Հայկ Սարգսյանին՝ որպես թավշյա հեղափոխության առաջնագծի մասնակից»:

hraparak.am

(Visited 91 times, 1 visits today)