Պարոն Փաշինյան, զարթնե՛ք․ ամոթ ձեզ, ձեր կառավարությանը

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները, որոնք փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ են անում կատարել տված խոստումները։

«Հայաստանում ոնց կար կոռումպացված դատական համակարգ, նույնն էլ մնացել է», – ասաց ցուցարարներից Գագիկ Իսրայելյանը։

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց իրականացնել խոստումները։

«Փուչիկը տրաքել է, ժողովրդի պահանջները կատարեք, էս ի՞նչ եք անում, դատավորը, դատախազն ինչ ուզում, անում են, պարոն Փաշինյան, զարթնե՛ք», – ասաց նա։

Գագիկ Իսրայելյանը կոչ արեց «չմեռցնել հեղափոխությունը»։

«Ինչ խոսք եք տվել, ձեր խոստումները կատարեք, 50 հատ նամակ եմ ուղարկել, մի հատ բավարար պատասխան չեմ ստացել, ամոթ ձեզ, ձեր կառավարությանը», – ասաց նա։

Աղբյուր` Փաստինֆո

(Visited 199 times, 1 visits today)