ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները բացեցին Երևան-Էջմիածին ճանապարհը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցներն այսպիսի որոշում կայացրեցին ՀՀ ԱԺ պատգամավորների հետ զրույցից հետո:
«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց:
Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:
Բողոքի ակցիան մեկնարկել էր 10:00-ին: Ակցիայի մասնակիցները ավտոերթից հետո փակել էին ճանապարհը:
(Visited 58 times, 1 visits today)