Քոչարյանին հարկավոր է դիտարկել ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես շարքային հանցագործ, ջեբկիր, խաբեբա, քցող, կեղծող…

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ գազի գինն այն գործիքներից մեկն է, որի օգնությամբ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ արևելյան Եվրոպայի երկրների վրա։

Похожее изображение

«Մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք գտնվել այն ճնշման ներքո, բայց որքան շուտ դուրս գանք, այնքան լավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝Ռուսաստանն այսօր քայլ առ քայլ հայտնվում է համաշխարհային մեկուսացման մեջ, ուստի մեր իշխանությունը պետք է ավելի «դուխով» լինի.

«Քանի որ մեր ռազմավարական արժեքն այս տարածաշրջանում շատ ավելի բարձր է, քան ինչ-որ գազի կամ նավթի գին։

Похожее изображение

Պատահական չէ, որ թավշյա հեղափոխության ընթացքում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունեցավ, չճնշեց այնպես, ինչպես Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում»։

Արկադի Վարդանյանը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ավելի ակտիվ քաղաքականություն վարի. «Ռուսաստանի հետ հարաբերություններում մեզ պահենք ոչ թե որպես վասալ, այլ որպես հավասար խոսակցության գործընկեր»։

Ինչ վերաբերում է Պուտինի՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքին, Վարդանյանն ասաց՝ թեպետ առաջին հայացքից դա կարող է թվալ որպես մեսիջ, ճնշման որոշակի փորձ՝ դա հոգեվարքի որոշակի նշաններ է.

Картинки по запросу Արկադի Վարդանյան

«Քոչարյանին հարկավոր է դիտարկել ոչ թե որպես քաղաքական գործիչ, ՀՀ երկրորդ նախագահ, այլ որպես շարքային հանցագործ, ջեբկիր, խաբեբա, քցող, կեղծող և այսպես շարունակ»։

Քոչարյանի գրքում շարադրվածը մեր զրուցակիցը ևս հոգեվարքի դրսևորում է համարում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

1in.am

(Visited 383 times, 1 visits today)