Նիկոլ Փաշինյանը նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների հասցեին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ եւ, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների եւ քաղաքապետարանի ղեկավարության հասցեին:

Մասնավորապես՝ Փաշինյանը իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու եւ երեւանցիների դժգոհությունը հարուցելու համար: 

Պետք է նկատի ունենալ սակայն, որ նման իրավիճակ է ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում»:

lurer.com

(Visited 22 times, 1 visits today)