Մենք պետք է ձեռնոց նետենք մեր միջի ախտերին. Փաշինյանի և իր թիմի ուսերին ահավոր ծանր բեռ է դրված

Փոփոխությունների Հայաստան է, կարելի է և էքսպերիմենտներ անել, բայց եթե քաղաքական ուժը ստացել է տասնյակ հազարավոր ձայներ, դա ինքնին պարտավորեցնող պետք է լինի, և մանդատները ընտրողներից ստանալը խորհրդանշական պետք է լինի, իսկ լուրջ պարտավորեցնողն այն ակնկալիքներն են, այն հավատն ու վստահությունը, որ ՀՀ այսօրվա հասարակությունը ցույց տվեց պատգամավորների թեկնածուների նկատմամբ:

Картинки по запросу Արամազդ Ղալամքարյան

Այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց թարգմանիչ, հրապարակախոս Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր առաջին անգամ խորհրդարանի պատգամավորներին իրենց մանդատները հանձնեցին ընտրողները, որոնք ընտրվել էին համակարգչային վիճակահանության սկզբունքով:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ յուրաքանչյուրիցս է կախված, որ նախկինում թույլ տրված սխալները չկրկնվեն:

«Գայթակղությունները շատ էին, մենք, որպես հասարակություն, չկարողացանք դիմանալ գայթակղություններին և դառնալ ավելի լավը: Մենք պետք է ձեռնոց նետենք մեր միջի ախտերին…»:

«Փաշինյանի և իր թիմի ուսերին ահավոր ծանր բեռ է դրված: Ես վստահ չեմ, որ յուրաքանչյուրս մեր տեղում օգնում ենք այդ թիմին:

Հիմա վիշապը չկա, պետք է այնպես անենք, որ նոր վիշապ չառաջանա»,- ընդգծեց Ա. Ղալամքարյանը: Նրա դիտարկմամբ՝ կարևոր է, որ մարդու ներսում փոփոխություն լինի, որ չլինենք անտարբեր թե՛ իրար, թե՛ մեր երկրի նկատմամբ:

«Մենք հիմա ունենք երկիրը սիրող իշխանավորներ,- ընդգծեց մեր զրուցակիցը,- պետք է կարողանանք այդ սերը դարձնել խաղի կանոն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 71 times, 1 visits today)