Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ազատ ման գալիս. Թե՞ Սերժ Սարգսյանի «դվայնիկը» չեն կարում ճարեն»

«Այս ութ ամսվա ընթացքում կարելի էր շատ բան փոխել, շատ… կարելի էր անճանաչելի դարձնել Հայաստանը՝ թե՛ իրենց օրենքներով, թե՛ արդարության վերականգնմամբ:

Похожее изображение

Ասում են՝ ժամանակ է պետք. ինչքա՞ն ժամանակ է պետք, չեմ հասկանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով թավշա, ոչ բռնի հեղափոխության մասին, կարծիք հայտնեց՝ ազատամարտիկ, ԱԻՄ կուսակցության անդամ Գագիկ Սարուխանյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, Գ. Սարուխանյանն ասաց, որ այն նման է հայտնի մուլտֆիլմին. «Այդ դատավարությունը հիշեցնում է «Թոմն ու Ջերին», երբ անընդհատ բռնում, բաց են թողնում:

Похожее изображение

մի դրվագում էլ բաց չեն թողնում, ասում են՝ տեսա՞ք, էս մի անգամը բաց չթողեցին…

Սակայն, Ռոբերտ Քոչարյանն իր վրա այնքան այլ հանցագործություններ ունի, որ Մարտի 1-ի գործը թույլ մեղադրանք է երևի:

Նա գողոնը՝ իշխանութունը, գողացել է ժողովրդից և տվել է Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ազատ ման գալիս:

Похожее изображение

Թե՞ Սերժ Սարգսյանի «դվայնիկը» չեն կարում ճարեն»:

lratu24.ru

(Visited 123 times, 1 visits today)