Երբ ԱԺ-ն որպես քաղաքական հարթակ գնդակահարվեց, և Կալաշնիկովը մտավ Ազգային ժողով, քաղաքական կյանքը տեղափոխվեց Մելիք-Ադամյան

Նորընտիր Ազգային ժողովի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցում է առաջին գումարման Գերագույն խորհրդի երկրորդ և երրորդ գումարումների ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի, առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի և Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր Գրիգոր Ոսկերչյանի հետ:

Похожее изображение

Ազատ Արշակյանը հեգնում է՝ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը լավ կլիներ տեղի ունենար «Մարիոթ» հյուրանոցում, քանի որ «Մարիոթ»-ում վերջացավ նախորդ իշխանությունը.

«Իսկ ճիշտը ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպումը պիտի լիներ ՀՀ գլխավոր քաղաքական հարթակում՝  Ազգային ժողովի շենքում»:

Նրա խոսքով՝ պետության նկատմամբ պետք է լինի հարգալից վերաբերմունք, այսինքն՝ պետական ինստիտուտները կարևոր են:

Այնպես որ՝ Ազատ Արշակյանը սխալ է համարում մանդատների հանձնման արարողության վայրի ընտրությունը. «Ազգային ժողովը բեմ է. այնտեղ դերասաններ կան, բայց նրանք քաղաքական դերակատարներ են»:

Похожее изображение

Հրանտ Խաչատրյանը ևս կարևորում է արարողակարգերը. «Ես արդեն մտածում եմ նրանց առաջին աշխատանքային օրվա մասին, և թե ինչ հարցեր նրանք պետք է քննարկեն: Իսկ մականուններ խորհրդարանում հետո կարող են հայտնվել, եթե մեր ժողովուրդը զգոն չլինի»:

Գրիգոր Ոսկերչյանի կարծիքով էլ՝ մանդատների հանձնման այս ձևը Նիկոլ Փաշինյանի ուղիղ ժողովրդավարության գաղափարի շարունակությունն է կարծես.

«Ամենակարևոր բանն այն է, որ քաղաքականությունը վերադառնա պառլամենտ: Սա է գլխավոր ուղերձը: Հոկտեմբերի 27-ից հետո պառլամենտը հետին պլան մղվեց, դարձավ կցորդ»:

Картинки по запросу Ազատ Արշակյան

Շարունակելով պարոն Ոսկերչյանի խոսքը՝ Ազատ Արշակյանն ասաց. «Երբ Ազգային ժողովը որպես քաղաքական հարթակ գնդակահարվեց, և Կալաշնիկովը մտավ Ազգային ժողով, իսկապես քաղաքական կյանքը տեղափոխվեց Մելիք-Ադամյան:

Շատ կարևոր է, որ այդ մելիքադամյաններում՝ քաղաքական կուսակցությունները քաղաքական գրասենյակներում, քաղաքական կյանքով զբաղվեն, այսինքն՝ աշխատանքը պետք է ապակենտրոնացվի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 39 times, 1 visits today)