Հենց այստեղ էլ «թաղված է շան գլուխը»․ Փաշինյանին փրկող գլխավոր գործիքը այս պահին հենց Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրի կանտորան է…

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հունվարի 8-ին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:

Картинки по запросу փաշինյան քոչարյան

Ըստ Քոչարյանի փաստաբանական խմբի հաղորդագրության, սահմանադրական վեճի հիմնական առարկան Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումներն են, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: 

Հաղորդագրության մեջ Քոչարյանի փաստաբանական խումբը նշել է, որ այս պահին քննարկում են նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, իսկ այդ մասին տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում։

Մինչ այս, Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն իսկ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Սահմանադրական դատարանը մտնում է խաղի մեջ և այստեղ անչափ ուշագրավ է դառնում ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի գործոնը:

Картинки по запросу փաշինյան քոչարյան հրայր թովմասյան

Գաղտնիք չէ, որ Թովմասյանը նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի կադրն է, այդչափ կարևոր պաշտոնն էլ ստացել է Սարգսյանի հագով կարված Սահմանադրության համար: Հենց այստեղ էլ, ինչպես ասում են՝ «թաղված է շան գլուխը»:

Ռոբերտ Քոչարյանը 2015-ին կոշտ քննադատության ենթարկեց Թովմասյանի հոգեզավակ հանդիսացող նոր Սահմանադրությունը և սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը դրեց կասկածի տակ:

Ի պատասխան դրա, Թովմասյանը հեռակա բանավեճի մեջ մտավ երկրորդ նախագահի հետ, հայտարարելով, որ չի հասկանում «պախկված» տեղից պարբերաբար հայտարարություններ անողներին, և եթե Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է մտնի խաղի մեջ:

Похожее изображение

Քոչարյանը թեև մի փոքր ուշացումով, սակայն հետևեց Թովմասյանի հորդորին և արդյունքն էլ այն է, որ երկրորդ նախագահը այժմ կալանքի տակ է: Հետաքրքիր է, թե այս իրավիճակում ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Հրայր Թովմասյանը, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չունի ՍԴ վրա ազդելու լծակներ, նման միջամտությունը կարող է Հայաստանի միջազգային վարկանիշի համար կործանարար հետևանքներ ունենալ:

Եթե ՍԴ-ն բավարարի Քոչարյանի պաշտպանների դիմումը, դեռևս չնչին հույս կմնա, որ ՄԻԵԴ-ում երկրորդ նախագահի դիրքերը փոքր-ինչ կթուլանան. գուցե կառույցը հաշվի առնի, որ փաստաբանական թիմը չի սպառել ներպետական դատական ատյանները: 

Հասկանալի է, որ իշխանությունների շահերից է բխում Քոչարյանի դատական գործը ներհայաստանյան դատական մարմինների շրջանակում լուծելը, հակառակ դեպքում՝ պետությունը կարող է պարտվել ՄԻԵԴ-ում՝ մի բան, ինչը Հայաստանի հետ այս կառույցում հաճախ է պատահում:

Հետևանքները հասկանալի են՝ Փաշինյանի իշխանությունը ստիպված է լինելու ընդունել, որ Մարտի 1-ի գործը ջուր էր, քանի որ անչափ մեծ է հավանականությունը, որ ՄԻԵԴ-ում փաստաբանական թիմը կհասնի իր առջև դրած խնդիրների լուծմանը:

 Հետևաբար՝ Հրայր Թովմասյանին բարդ ընտրություն է սպասվում և ճակատագրի հեգնանքով՝ Փաշինյանին խայտառակությունց փրկող գլխավոր գործիքը այս պահին հենց Սերժ Սարգսյանի հավատարիմ կադրի կանտորան է…

lurer.com

(Visited 203 times, 1 visits today)