Նա ծիծաղելի է համարում Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը

«Եթե Հայաստանում տեղի ունեցածը լիներ հեղափոխություն, ապա հեղափոխության բոլոր գրված և չգրված կանոններով «ծռերի» գործը առհասարակ պետք է փակվեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ հավելելով, որ նրանք էլ են ապստամբել նախկին հանցավոր ռեժիմի դեմ:

Նրա խոսքով՝ նախկին թալանի, կոռուպցիայի համար պատիժ չկա, չկա անցումային արդարադատության ատյանը, չկա Սահմանադրության փոփոխություն, որով վերջնականապես իշխանությունը կփոխանցվեր ժողովրդին:

Գագիկ Սարուխանյանը ծիծաղելի է համարում Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը.

«Ինչքանո՞վ է համատեղելի, որ շինծու գործով և Մանվել Գրիգորյանի հրամանով դատապարտված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը մնում է անազատության մեջ, իսկ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ է: Մանվել Գրիգորյանը ցմահ պետք է դատվեր»:

Նա նաև զարմանալի է համարում, որ Սերժ Սարգսյանն ազատ ման է գալիս, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ժողովրդից գողացված իշխանությունը՝ գողոնը, տվել է Սերժ Սարգսյանին. «Թե՞ Սերժ Սարգսյանի դվայնիկը չեն կարողանում գտնել»:

1in.am

(Visited 40 times, 1 visits today)