Մինչև Փաշինյանը չի միջամտում կամ անձամբ չի զբաղվում որևէ խնդրով, այդ խնդիրը չի լուծվում

Երեկ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի քաղաքապետարան, որտեղ փակ նիստ է անցկացրել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։

Похожее изображение

Դժվար չէ ենթադրել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետարան այցելելու պատճառներն ու մոտիվները։

Հատկապես ամանորյա տոնական օրերին Երևանի աղբահանության վիճակի վերաբերյալ դժգոհությունները հասան գագաթնակետին, մամուլն ու սոցցանցերը հեղեղված էին աղբով լի տեսարաններով։

Այս պայմաններում միանգամայն հասկանալի են դառնում Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքապետարան կատարած այցի դրդապատճառները. վարչապետի պաշտոնակատարն այցելել է քաղաքապետարան թերևս առաջին հերթին անձամբ իրավիճակը վերահսկելի դարձնելու համար։

Картинки по запросу Փաշինյան

Հարց է առաջանում, ինչու է այսպիսի միջամտության կարիք առաջացել քաղաքապետարանի աշխատանքում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, քաղաքագետներ Գառնիկ Գևորգյանը և Հայկ Սահակյանը:

«Աղբահանության հարցը ավելի ցցուն դարձավ քաղաքապետարանի անհամարժեք արձագանքով, և այդ հարցը քաղաքականացվեց հենց քաղաքապետարանի կողմից:

Ն. Փաշինյանի այցը քաղաքապետարան, թերևս, հենց այդ պատճառով է ավելի շատ ուշադրության արժանացել:

Բայց սա ավելի խորքային երևույթի դրսևորում է. գրեթե նույնական վիճակ է կառավարման համակարգի համարյա բոլոր օղակներում: Մինչև Ն. Փաշինյանը չի միջամտում կամ անձամբ չի զբաղվում որևէ խնդրով, այդ խնդիրը չի լուծվում:

Картинки по запросу Փաշինյան

Աբսուրդային էր նաև Չարենցավանի տնօրենի հետ կապված խնդիրը, այդ թնջուկը հանգուցալուծվեց միայն վարչապետի այցից հետո»,- նշեց Գ. Գևորգյանը՝ ընդգծելով՝ կադրային սով է. Փաշինյանը ստիպված է անձամբ զբաղվել հրդեհի օջախները մարելով:

Հայկ Սահակյանի դիտարկմամբ՝ հեղափոխական ուժերը խնդիր էին դրել քանդել նախկին համակարգը, բայց թե փոխարենն ինչ է կառուցվելու, այդ խնդիրը դեռևս չի լուծվել. «Վեց-յոթ ամիս կար, կարող էին պլանավորել»:

Վ. Հակոբյանը հավելեց, որ համակարգային լուրջ ճգնաժամ է. «Հին համակարգի քանդման խնդիր է դրված, բայց նոր համակարգի ստեղծման ծիլերը դեռ չեն երևում»:

Похожее изображение

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ մսխվում է Փաշինյանի քաղաքական ռեսուրսը: «Հայաստանի արգանդը չի չորացել, Ն. Փաշինյանը կարող է արհեստավարժների, տեխնոկրատների կառավարություն ձևավորել»,- ընդգծեց Գ. Գևորգյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 42 times, 1 visits today)