Ինչպես հասկանալ, որ լյարդը հիվանդ է

Լյարդն օրգանիզմում բազմաթիվ գործառույթներ է կատարում, և դրա առողջության պահպանումը կենսական կարևորություն ունի:

Картинки по запросу Լյարդ

Headinsider.net-ի հաղորդմամբ՝ լյարդի հիվանդությունների պատճառ կարող են դառնալ մի շարք գործոններ, սակայն առավել կարևոր է ժամանակին խնդիրը հայտնաբերելն ու բուժում ստանալը:

Այս նշանները կարող են վկայել լյարդի հիվանդությունների մասին.

  • գունատ, սպիտակ, դեղին եղունգներ
  • մարմնի տարբեր հատվածում կապտուկների առաջացում
  • մաշկի և աչքերի դեղին գույն
  • ստորին վերջույթների այտուցներ
  • մաշկային քոր
  • սև մեզ
  • գունատ արտաթորանք, արյուն արտաթորանքում
  • քրոնիկական հոգնածություն
  • սրտխառնոց կամ փսխում
  • ախորժակի կորուստ:

Ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Խնդիրների առաջացումը կանխարգելելու համար առողջ կենսակերպ վարեք, հետևեք սննդակարգին:

Похожее изображение
  • Շատ ջուր խմեք:
  • Օգտագործեք օրգանական մթերք, խուսափեք գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի օգտագործումից:
  • Սննդակարգից բացառեք ռաֆինացված շաքարը, ռաֆինացված յուղերի օգտագործումը: Վերջիններս բորբոքային պրոցեսների պատճառ են դառնում:
  • Հավասարակշռեք սննդակարգը, օգտագործեք առողջ ճարպեր, ընդեղեն, սերմեր, հատիկավորներ, բուսական և կենդանական ծագման սպիտակուցներ:
  • Շատ բանջարեղեն օգտագործեք, որոնք հարուստ են B, C, K վիտամիններով, ինչպես նաև մագնիումով:
  • Սննդակարգ ներառեեք մթերք, որը հարուստ է ամինաթթուներով՝ կաղամբ, բազուկ, մաղադանոս, սպանախ, ձու, հավի միս:
  • Մեծացրեք օգտագործվող բջջանյութի քանակը:
  • Հնարավորինս նվազեցրեք ալկոհոլի օգտագործումը:

168.am

(Visited 60 times, 1 visits today)