Եվ այստեղ Ծառուկյան Գագիկին մնում է լինել ոչ այլ բան, քան իր չսիրած դերակատարությունն է

«Պարադոքս է, որ Ազգային ժողովի ղեկավարությունը կարող է նաև ընդդիմադիրներից լինել. դա աբսուրդ է:

Ընդհանրապես լինում է իշխող ուժը, որը ստացել է ձայների մեծամասնություն, իսկ ընդդիմությունը լինում է խորհրդարանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնում ԲՀԿ թեկնածուի առաջադրմանը:

Նրա խոսքով՝ սա նոր քաղաքական իրավիճակի և նոր քաղաքական գործընթացների արտացոլման արդյունքն է.

«Դրա մասին ես ժամանակին ասել եմ. լավ, որ 80 տոկոսով խփեցիք հանեցիք՝ խորհրդարանը թողնելով առանց բալանսավորման, ի՞նչ եք անելու: Ինձ թվում է՝ հարցի լուծումը գտել են «ընդդիմադիր» ուժի կողմից փոխնախագահ ընտրելու մեջ:

Բացի այդ, որքան ես հիշում եմ՝ «Բարգավաճ Հայաստանը» համառորեն իրեն հեռու է պահում ընդդիմադիր լինելու դերակատարությունից: Դա ընդամենը կարող է պատրանք առաջացնել»:

Քաղաքագետի կարծիքով՝ ԲՀԿ-ն, սակայն, ուզի-չուզի ստանձնելու է ընդդիմադիրի ֆունկցիան. «Նրանց քաղաքական վարքագիծը ճկունությունն է, կոմպրոմիսների արվեստը և հարմար պահին հարմար տեղում լինելը»:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ապա մեր զրուցակիցը համարում է, որ և՛ ԼՀԿ-ն, և՛ ՔՊ-ն ազատական կուսակցություններ են, և ազատականը ազատականին ընդդիմադիր լինել չի կարող.

«Եվ այստեղ Ծառուկյան Գագիկին մնում է լինել ոչ այլ բան, քան իր չսիրած դերակատարությունն է. լինել իշխանության հետ և լինել նաև՝ ընդդիմադիր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 43 times, 1 visits today)