Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը ձախողվեն, սլաքն ուղղվելու է Նիկոլ Փաշինյանին

«Քաղաքական ընդդիմության դաշտը տակավին բաց է նոր իշխանության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե, Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը ձախողվեն, սլաքն ուղղվելու է Նիկոլ Փաշինյանին. «Միգուցե դա 100 տոկոսով արդար չի լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանի և՛ հաղթանակը, և՛ տապալումը մեծապես պայմանավորված են նրա թիմի պրոֆեսիոնալ որակներով՝ չնայած և՛ հեղինակությունը, և՛ խորհրդարան անցնելու ամբողջ կապիտալը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի անձով»:

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը մասամբ հետևանք է քաղաքական համակարգի չկայացվածության և ամբողջ քաղաքական համակարգի փլուզման, որը տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունից հետո.

«Սա մասամբ նաև մենթալիտետի (հայ ժողովուրդը սովոր չէ ընտրել կուսակցություններ և գաղափարախոսություններ, այլ նախընտրում է անձերի) և այս տարօրինակ ընտրակարգի արդյունք է, որն ապաքաղաքականացնում է ընտրազանգվածի վարքագիծը:

Եվ պատահական չէ, որ մենք ունենք վտանգավոր համադրություն»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 28 times, 1 visits today)