Վերջիվերջո, ո՞վ պետք է զբաղվի այս կարգազանցներով. Էս արդեն լկտիության գագաթնակետն է. Լուսանկար

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբում հետևյալ հարցն է բարձրացրել.

Картинки по запросу Կարեն Չիլինգարյան

«Վերջիվերջո, ո՞վ պետք է զբաղվի այս կարգազանցներով: Էս արդեն լկտիության գագաթնակետն է, համարները թաքցրած, երկու շարքով կայանել են տրանսպորտի կանգառի տարածքում, ինչի պատճառով տրանսպորտը երկրորդ, երրորդ շարքում է կանգառ կատարում՝ առաջացնելով խցանում:

Ճանապարհային Ոստիկանություն, ի՞նչն է պատճառը, որ կիրառվում է երկակի ստանդարտներ տարբեր վարորդների նկատմամբ:

Երբ մի մեքենա կանգնում է Հանրապետության Հրապարակի տուրիստական ավտոբուսների տարածքում, միանգամից տարհանվում է և տեղափոխվում տուգանային հրապարակ, սակայն երբեք չեմ տեսել, որ որևէ մեքենա, տաքսի տուգանվի, կամ, առավել ևս, տեղափոխվի տուգանային այս խախտումների համար»:

«Սա արդեն լկտիության գագաթնակետն է». Կարեն Չիլինգարյան

mamul.am

(Visited 47 times, 1 visits today)