Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի նրանք հանկարծ այդ հնարավորությունից չզրկվեն

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը

Պարոն Բոստանջյան, արդեն հայտնի է, որ ռուսական կողմը սահմանին թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 1000 խմ համար 150 դոլարից այն հասցնելով 165 դոլարի: Հայաստանի պաշտոնյաներն ասում էին, որ Ռուսաստանի հետ բանակցում են գազի գնի նվազեցման համար, բայց պարզվեց, որ թանկանում է: Սպասելի՞ էր այս որոշումը:

Похожее изображение

Ես չէի ասի, որ շատ զարմանալի մի բան տեղի ունեցավ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի համար հնարավորինս ցածր գին էր սահմանված, անկախ այն հանգամանքից, որ բնակչությանը դա հասցվում է գրեթե կրկնակի գնով:

Այս վերջին ամիսների իրադարձությունների, փոփոխությունների պարագայում կարծես թե որոշակի ոչ ճիշտ ըմբռնում եղավ երկու կողմից էլ, ինչը բերեց այս իրավիճակին: Այսինքն՝ այս հարցում նաև քաղաքական ենթատեքստ կարող է լինել, և Ռուսաստանի Դաշնությունը կարող է հարմար չգտնել շարունակել ավելի ցածր գնով մեզ գազ վաճառել:

Այսինքն՝ գազի գնի թանկացմամբ ճնշո՞ւմ է գործադրվում Հայաստանի վրա:

Իսկ ինչո՞ւ ոչ: Երբեմն մենք հակված ենք չբարձրաձայնել նման մոտեցումները, բայց, բոլոր պարագաներում, ամբողջ աշխարհում այդ շահերի հետապնդման առումով միշտ գոյություն ունի ճնշում գործադրելը: Եթե ուրիշ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեն՝ թե քաղաքական, թե տնտեսական, թե գործընկերային, բոլոր դեպքերում հիմքերի հիմքում դրված է լինում առաջին հերթին տվյալ երկրի շահը: Հիմա ելնելով դրանից՝ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ամենատարբեր ճնշումներ գործադրել:

Похожее изображение

Միգուցե մենք ծայրահեղ ենք մեկնաբանում, բայց ես ուզում եմ ենթադրել, որ Ղազասխատանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ավելի շատ հրահրված էին: Նման իրավիճակներ ամեն օր են կատարվում, բայց նորից ելնելով երկրին վերաբերվող շահերից՝ կարող են մեզ համար ոչ ցանկալի զարգացումներ տեղի ունենալ:

Մենք ուզում ենք, թե ոչ, այսօր ավելի քան 3 մլն հայ ապրում է Ռուսաստանում: Մենք պետք է մեր մոտեցումներով ու քաղաքականությամբ այնքան ճկուն լինենք, որ հանկարծակի նախադրյալներ չստեղծենք, որ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերը շղթայական դոմինո ռեժիմով տարածվեն նաև այլ տեղերում:

Այս պահին հասկանալի պատճառներով՝ աշխատատեղերի բացակայություն, ցածր եկամուտներ, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, աղքատության բարձր մակարդակի պայմաններում մարդ արարածը պետք է անպայման տեղ գտնի, որտեղ կարող է գոնե փոքր ինչ աշխատել, եկամուտ ձեռք բերել: Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի նրանք հանկարծ այդ հնարավորությունից չզրկվեն: Բոլոր պարագաներում, ճնշումները հենց այսպես են լինում:

Վարչապետը հայտարարել է, որ մեր ներքին կարգավորումների շնորհիվ Հայաստանի սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: Արդեն հայտնի է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ է սկսում Գազպրոմ Արմենիայի հետ՝ գազի սակագնի  հարցով: Ինչի՞ հաշվին կարող է սպառողի համար գազը չթանկանալ, կա՞ հնարավորություն, որ Գազպրոմ Արմենիան իր շահույթի հաշվին չի թանկացնի սակագինը, և ի՞նչ ռիսկեր դա կարող է իր մեջ պարունակել:

Տնտեսագիտական առումով սա ոչ մի հիմք չունի: Ի՞նչ է նշանակում՝ սահմանին թանկանում է, բայց սպառողի համար չի թանկանում: Երկու տարբերակ կա՝ մեկը տնտեսվարող սուբյեկտը, տվյալ դեպքում Գազպրոմ Արմենիան պետք է իր շահույթի հաշվին այս տարբերությունը փակի, ինչը անտրամաբանական է, մյուս տարբերակը՝ պետք է լինի սուբսիդավորում:

Իսկ սուբսիդավորումը պետությունը որտեղի՞ց կարող է անել, միայն պետական բյուջեից: Այսինքն՝ այսպես թե այնպես այդ տարբերությունը, որը իբր պետք է հոգս չպատճառի բնակչությանը, ի վերջո էլի հանրային փողերն են՝ ի դեմս հարկերի:

Այսինքն՝ այն տարբերակը, որ Գազպրոմ Արմենիայի շահույթի հաշվին կարող է ծածկվել թանկացումը, դուք բացառո՞ւմ եք:

Ես ոչ թե բացառում եմ, ասում եմ՝ դա տրամաբանական չէ: Այստեղ առնչվում ենք մեկ ուրիշ զավեշտալի խնդրի, այսինքն՝ մինչև այս պահը Գազպրոմ Արմենիան այնպիսի գերշահույթներ է ունեցել, որ հիմա կարող է իրեն զսպել, չօգտվե՞լ այդ գերշահույթներից:

Բայց եթե դա այդպես է, ուրեմն պետք է նախօրոք դրա դեմն առնվեր: Ի՞նչ է նշանակում, հիմա մենք մտնում ենք բանակցությունների մեջ Գազպրոմ Արմենիայի հետ և ասում՝ խնդրում ենք այսուհետ դուք այլևս չունենա՞ք գերշահույթ, ունեցեք ուղղակի շահույթ:

Картинки по запросу Վարդան Բոստանջյան

Ճիշտ կանոնակարագված հարաբերությունների պայմաններում նման բան տեղի ունենալ չի կարող:

Գազի գնի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու տեղ կա՞:

Իհարկե, բանակցությունները շարունակելու տեղ միշտ կա: Նախանշաններ կան, որ մեր այսպես կոչված ռազմավարական գործընկերը կարծես թե որոշակի դիսկոմֆորտ ունի մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններից:

Եթե բանակցություններն ընթանան այն հիմքով, համաձայն որի՝ մեր գործընկերային կապերը կարող են ամրապնդվել, կարող են ռիսկեր չպարունակել, շատ հնարավոր է, որ վերստին սակագնի իջեցում լինի: Դրա համար բանակցությունները ցանկացած պարագայում պետք է շարունակվեն:

Այս բանակցությունները միգուցե ոչ այնքան սակագնի իջեցման պոտենցիալ ունեն, այլ նաև ՌԴ հետ մեր գործընկերային կապերն ամրապնդելու, հստակեցնելու և ընդհանրապես դրա արդյունավետությունը բարձրացնելու առումով:

lragir.am

(Visited 50 times, 1 visits today)