Աշխարհի երեսին ոչ մի հայ, որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ղազախստանում տեղի ունեցած դեպքից մեկ հետևություն պետք է անել, որ աշխարհի երեսին ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ ինքը գտնվում է պետության վերահսկողության տակ:

Թող այս դեպքը դաս լինի բոլոր երկրների համար, որ հայերի վրա գործ սարքելուց հաշվի առնեն, որ պետական մակարդակով հայկական կողմը կանգնելու է իր հայրենակցի կողքին՝ ոստիկանապետով, նախարարով, դեսպանով, մարդու իրավունքի պաշտպանով և այլն:

Աշխարհի երեսին ոչ մի հայ, որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու:

Հայաստանի Հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահին պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարել իրենց գործընկերներին, որպեսզի որևէ մեկի, որևէ երրորդ երկրի մտքով չանցնի, որ կարող է ազդել հայ ժողովրդի և այլ ազգերի հարաբերությունների վրա:

Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, աշխարհի ցանկացած երկրում»:

mamul.am

(Visited 29 times, 1 visits today)