Սերժ Սարգսյանը խոստանում էր հողեր հանձնել, իսկ մենք հիմնավորում էինք հակառակը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Похожее изображение

«Քյարամի ու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված այլ զինվորների դեպքը մեզ ապացուցեց, որ առաջնագծում գերակշառպես աղքատներն են և որ պետությունն ու բանակը տասնամյակներով թալանվել են:

Վիգեն Սարգսյանական պրոպագանդան (այժմեան «ԱդեկվաԴների» գլխավորությամբ) փորձում է Քյարամի ու այլ զոհված զինվորների ողբերգությունն օգտագործել ազգին «գերագույն հրամանատար Սերժի շուրջ միավորելու» համար (դա կոչել էին «Ազգ-բանակ»): Այն Սերժի, ով հայտարարել էր 7 շրջանների հանձնմաման պատրաստակամության մասին:

Այնինչ մենք, «Սորոսական գրանտակերներս», Քյարամ Սլոյանի գլխատման, Թալիշում խաղաղ բնակիչների դաժան սպանության ու Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունը պարբերաբար նշում ենք տարբեր միջազգային կառույցներում ու արտերկրյա պաշտոնյաների հետ մեր քննարկումներում:

Похожее изображение

Նշում ենք, որ ցույց տանք Ադրբեջանի իշխանությունների իրական դեմքը, որ հիմնավորենք, թե ինչու հայկական կողմը չի կարող տարածքներ հանձնել Ադրբեջանին… Այսինքն, Սերժ Սարգսյանը խոստանում էր հողեր հանձնել, իսկ մենք հիմնավորում էինք հակառակը:

Իսկ այստեղ, Հայաստանում, մենք ապրիլյան պատերազմի զոհերի վիճակագրությամբ ապացուցում էինք երկրում ստեղծված անարդարությունը, որի սահմաններում հարուստները առաջնագծում չէին հայտնվում:

Եվ հիմա Վիգեն Սարգսյանական «ԱդեկվաԴները» ու Քոչարյանական ֆեյքերը մեզ մեղադրում են դավաճան լինելու և Քյարամ Սլոյանի հիշատակը չհարգելու մեջ: Կա՜յֆ»:

mamul.am

(Visited 20 times, 1 visits today)